ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի ____ -ի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի 45-րդ կետով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 86-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
- 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովի խնդիրներն են.
ա) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը.
բ) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
գ) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների ուսումնասիրությունն ու վերլուծությունը:»․
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.
բ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացումը և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
գ) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
դ) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը՝ ելնելով սպառնալիքի ձևերից ու բնույթից.
ե) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջարկություններ ներկայացնելը․
զ) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների, ենթակառուցվածքների ընդլայնման կամ վերակառուցման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն.
է) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացրած առաջարկությունների քննարկումը.
ը) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.
թ) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորդհատվական օգնության տրամադրումը.
ժ) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։».
3) 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագաhը».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակա քան տարին երկու անգամ:»․
5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:»։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
13.11.2020 - 28.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5643
Տպել