«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները: |
2. |
Կարգավորման նպատակը |
Սույն նախագծով կկանոնակարգվի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքերը և այդ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու մեխանիզմները: |
|
3. |
Ընթացիկ իրավիճակը |
Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները: |
|
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Կանոնակարգել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքերը և այդ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու մեխանիզմները:
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
|
ՏԵՂԵԿԱՆՔ Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության |
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կառաջացնի լրացուցիչ ծախսեր: |
-
Քննարկվել է
03.11.2020 - 18.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 10029
Տպել