Հիշել նախագիծը
Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դիջիգեյմ ՍՊԸ 06.11.2020 17:29:00 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհեը նաև՝ Նախագիծ) 1-ին մասին 2-րդ կետով առաջարկվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգը լրացնել նոր 7-րդ կետով, որի համաձայն «Վիաճակախաղերի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված լիազոր մարմնի (ՀՀ Ֆինանսների նախարարության) հարցման հիման վրա Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն հարցմաբ պահանջված Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման (այսուհետ նաև՝ Կառավարության որոշում) հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ։ Վերոնշյալից պարզ է դառնում, որ ՀՀ կադաստրի կոմիտեն կամ ինքնուրույն կամ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկատվության շնորհիվ ունենալու է տեղեկատվական բազա Օրենքով սահմանված վիճակախաղի կազմակերպման տարածքայի պահանջների և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշների վերաբերյալ, ինչպես նաև վերը նշված նորմերով սահմանված կրթական և պատմամշակութային օջախների (հաստատությունների), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի և հիվանդանոցների հստակ և սպառիչ ցանկ, հակառակ պարագայում ՀՀ կադաստրի կոմիտեն առանց այդ տեղեկատվության չի ունենա հնարավորություն լիազոր մարմնի հարցմանն ի պատասխան տրամադրելու պահանջվելիք տեղեկատվությունը։ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանված է անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, որը նվիրված է այդ նույն օրենքում օգտագործվող հասկացությունների բացահայտմանը, տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ այդ նույն օրենքի համաձայն տեղեկատվությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը տեղեկատվությունը տնօրինողների շարքում ներառել է նաև պետական մարմիններին։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անձի այդ իրավունքը կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ կամ օրենքով նման բան նախատեսված լինելու դեպքում միայն։ Հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերով թե՛ ֆիզիակական և թե՛ իրավաբանական անձնաց տրված իրավունքը պետական մարմիններից օրենսդրությամբ սահմանված կարգով հայցելու և ստանալու նրանց կողմից տնօրինվող տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստ, որ լիազոր մարմնի հետ նախկինում ունեցած նամակագրությամբ Ընկերությունը լիազոր մարմնին հայտնել է Օրենքում օգտագործված հասկացությունների, մասնավորապես՝ կրթական և պատմամշակության օջախներ հասկացությունների տարընթերցման, մի քանի կերպ մեկնաբանման և որևէ նորմատիվ իրավական ակտով այդ հասկացությունների բացահայտման բացակայության փաստը և այդ մտահոգությունների նկատմամբ լիազոր մարմնի համաձայնության և հետագայում Օրենքի փոփոխությամբ տրված «պատմամշակութային օջախներ» հասկացության վերաբերյալ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պաշտոնական պարզաբանում տալու պատրաստակամությունը այդ հասկացության ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման նպատակով, գտնում ենք, որ ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերություններին նույնպես պետք է տրվի հնարավորություն դիմելու ՀՀ կադաստրի կոմիտե և ստանալու այն նույն տեղեկատվությունը, առնվազն Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության մասով, որը ՀՀ կադաստրրի կոմիտեն պարտավորվելու է փոխանցել լիազոր մարմնի հարցման դեպքում։ Դրա շնորհիվ ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունների համար օրենսդրությամբ պահանջվելիք իր պարտականությունները կլինեն որոշակի, և չի ստեղծվի մի իրավիճակ, երբ Օրենքում և Կառավարության որոշման մեջ օգտագործված հասկացությունները կմեկնաբանվեն կամ կընկալվեն այլ կերպ, և չեն պահպանվի օրենսդրական պահանջները։ Ուստի վերը նշված խնդիրներից խուսափելու և Օրենքով ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությունների վրա դրված պարտականությունների որոշակիացման նպատակով անհրաժեշտ ենք համարում Նախագծի 1-ին մասին 2-րդ կետում, որով առաջարկվում էր ՀՀ կառավարության 2004 թվականի հուկիսի 1-ի N 987-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգը լրացնել նոր 7-րդ կետով, սահմանել համապատասխան դրույթ, որով ՀՀ կադաստրի կոմիտեին Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության մասով հարցում հղելու լիազոր մարմնի հետ իրավունք կվերապահվի նաև ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալող և համապատասխան լիցենզիա ունեցող ընկերություններին, որին ՀՀ կադաստրի կոմիտեն պետք է պատասխանի լիազոր մարմնի հարցման համար պատասխան ներկայացնելու համար սահմանված 5 աշխատանքային օրվա ընթացքում։ |