Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:20 | Շնորհակալություն բավականին մեծ աշխատանք կատարելու համար: Ես մի քանի հարց ու դիտարկում ունեմ. 1.6-րդ կետում ՙՙպարբերաբար՚՚ արտահայտությունը կարիք ունի հստակեցման՝ նշվի քանի օրվա մեջ: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
2 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:31 | 2.50-րդ կետում կարծում եմ կարիք կա, որ ստորագրի նաև մասնակիցը, համաձայն լինելու դեպքում: | Չի ընդունվել: | Մասնակիցը չի մասնակցում ստուգման ընթացքին: |
3 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:40 | 3.56-րդ կետում կարծում եմ պետք է տարանջատել բողոք չունենալու դեպքը և իզուր ժամանակ չկորցնել, սպասելով նախատեսած 1 ժամը: | Չի ընդունվում: | Պահանջը հասկանալի չէ: |
4 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:48 | 4.57-րդ կետում հարկավոր է նշել հարցաշարի հարցերի քանակը, ինչպես նաև հարցաշարը հարկավոր է հրապարակել դպրոցի պաշտոնական կայք էջում թե ոչ: | Չի ընդունվում: | Նախագծի լրամշակված տարբերակի 63-րդ կետում պարզաբանվում է: |
5 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:14:55 | 5.65-րդ կետի համար, եթե պահանջվում է և արձանագրություն և ձայնագրություն, ապա խնդրում եմ տրամադրել այդ արձանագրության ձևը: | Ձևը նշված է նախագծում: | |
6 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:02 | 6.66-րդ կետում կարելի է ավելացնել մասնակցի ստորագրությունը, համաձայնության դեպքում: | Չի ընդունվում: | Նախագծի Ձև 3-ում մասնակցի ինքնությունն երևում է: |
7 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:09 | 7.68-րդ կետը կարիք ունի շարադրանքի՝ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից դրված միավորների գումարը բաժանել 50-ի/5*10/, թե յուրաքանչյուրի տոկոսային թվեը գումարել և բաժանել 5-ի: | Չի ընդունվում: | Նախագծում դրույթը պարզ գրված է: |
8 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:17 | 8.71-րդ կետում անհասկանալի է ՙՙմրցույթում հաղթող է ճանաչվում...՚՚: պետք է գումարել գրավորի և բանավոր միավորները, թե միայն հարցազրույցի փուլի արդյունքներն են հաշվի առնվում: | Երկուսն էլ | |
9 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:24 | 9.71-րդ կետում ՙՙկազմակերպվում է նոր քվեարկություն՚՚ անհասկանալի է. նախքան այդ քվեարկություն չի եղել՝ որտեղից նոր քվեարկություն: Իսկ եթե ենթադրվում է ինչ որ քվերկություն, ապա անհրաժեշտ է քվեաթերթիկի ձևը սահմանել կարգում: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխությունը: |
10 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:32 | 10.Դարձյալ 71-րդ կետումՙՙառավելագույն հավասար միավորներ՚՚ քվեարկության ժամանակ հավաքում ենք ձայներ կամ քվեներ, կարծում եմ կարիք կա լրամշակման: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
11 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:39 | 11.76-րդ կետի ՙՙանհատական քվեաթերի՚՚ ձևին արդեն անդրադարձել եմ, բայց մնաց անհասկանալի, թե երբ են դրանք կիրառվում: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
12 | Ինգա Վարդանյան 06.11.2020 12:15:46 | 12.Խնդրում եմ նաև կարգում նշել, թե ձայնագրությունները որքան ժամանակ է հարկավոր պահպանել դպրոցում առանձնացնելով բողոքարկման դեպքի առկայությունը և բացակայությունը: | Ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |