«Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Մոդելների ներդրման հիմնական խնդիրներն են.
1) հանրապետության բազմաբնակավայր բնակավայրերում ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:
2) Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:
3) Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:
-
Քննարկվել է
22.10.2020 - 07.11.2020
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7313
Տպել