Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
„___ „ ___________ 2020 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՎԱՐՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը։
- Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեքամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ՝ արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հաշվառել արդյունաբերական կազմակերպություններում առկա քիմիական նյութերը և խառնուրդները, որոնք գտնվում են շրջանառության մեջ կամ նախատեսվում է շրջանառության մեջ դնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում,
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել 2015-2020 թվականների կտրվածքով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունից արտահանված քիմիական նյութերի և խառնուրդների վերաբերյալ տեղեկատվություն,
3) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ քիմիական նյութերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաների իրականացմանն ուղղված ֆինանսական մեխանիզմների միջոցով տեխնիկական և ֆինանսական աջակցություն հայցել Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ստեղծման համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
16.10.2020 - 05.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5180
Տպել