Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
99 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հեղինե Սուքիասյան 16.10.2020 13:11:58 | Ինպե՞ս է մեկնաբանվում օրենքի 6 ամսով գործողության ժամկետը։ Ինչու՞ 6 ամիս։ | ||
2 | Մարիա Ասմանգուլյան 16.10.2020 13:37:57 | Ինձ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու է որոշումը գործելու ընդամենը 6 ամիս։ Այս հարցը վստահաբար ծագում է ոչ միայն ինձ մոտ։ Կարծում եք 6 ամիս հետո կարելի՞ է նորից սկսել ոխերիմ թշնամուն հարստացնել, ուժեղացնել։ Կարծում եմ այս որոշման ընդունումը ՉԱՓԱԶԱՆՑ ուշացված է և ընդունման պահից պետք է գործի անժամկետ։ | ||
3 | Hovsep Hovakimyan 16.10.2020 14:23:54 | Արգելել նույն ապրանքների ներմուծումը համաձայն ծագման երկրի (թուրքիա)երրորդ երկիրներից: | ||
4 | Hovsep Hovakimyan 16.10.2020 14:23:54 | Ուժի մեջ մտցնել 15.11.2020թվ | ||
5 | Դավիթ Մելիքյան 16.10.2020 22:28:01 | Առաջարկում եմ վերանայել ուժի մեջ մտնելու ամսաթիվը, սահմանել հնարավորինս մոտ ժամկետ։ | ||
6 | Լիլիթ Սարգսյան 17.10.2020 00:39:26 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայից ՀՀ ներմուծվում են ոչ միայն ապրանքներ, այլև ծառայություններ, մասնավորապես զբոսաշրջային ծառայություններ, խնդրում եմ վերանայել որոշման նախագիծը և դրանում ներառել նաև ծառայությունների ներմուծումն արգելող դրույթ։ | ||
7 | Արտակ Պողոսյան 17.10.2020 07:58:11 | Ներկայացված որոշման նախագիծը համալրել հետևյալ կետերով, 1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ խիստ հսկողություն սահմանել ապրանքների և արտադրանքի գների վրա, բացառելով հակամրցակցային գների սահմանումը, պահպանելով գներին մակարդակը 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ շուկայում ձևավորված միջին արժեքները: 2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ երկամսյա ժամկետում առևտրատնտեսական կապեր հաստատել Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի և Աֆրիկայի հետ, սահմանափակվող ապրանքների և արտադրանքների ներմուծման հնարավորությունը ապահովելու նպատակով: 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կոմիտեի նախագահին՝ աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի և Աֆրիկայի հետ կանոնավոր ավիափոխադրումների ապահովման նպատակով: | ||
8 | Արտակ Պողոսյան 17.10.2020 07:58:11 | Ցանկը համալրել հումքերով, բացառել որևէ Թուրքական արտադրատեսակի ներմուծումը Հայաստան | ||
9 | Hovsep Kanadyan 17.10.2020 19:38:47 | I have no suggestion | ||
10 | Hovsep Kanadyan 17.10.2020 19:38:47 | No suggestion | ||
11 | Գարիկ Եգանյան 18.10.2020 04:41:05 | Պետությունը պետք է աջակցի բիզնեսին խորհրդատվականից մինչև ֆինասական։ Որ բիզնեսը (հատկապես փոքր) չխորտակվի։ | ||
12 | Գարիկ Եգանյան 18.10.2020 04:41:05 | Նախարարությունը նշում է, որ կան ներկրման այլընտրանքային երկրներ (համապատասխան գնի և որակի): Այդ հետազոտությունների արդյունքները պետք է հրապարակվեն։ | ||
13 | Գարիկ Եգանյան 18.10.2020 04:41:05 | Պետք է ուշադիր լինել, չարգելենք այնպիսի ապրանք (հիմնականում հումք), որոնց այլընտրանքային տարբերակների ներկրումը կհանգեցնի տեղական արտադրանքի թանկացմանը և հետևաբար անմրցունակաությանը։ | ||
14 | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 18.10.2020 15:09:33 | Այս հատվածը վերաշարադրել հետևյալ ձևով՝ Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ անվիճելի փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նաև անտեսում են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Թուրքերի նպատակը՝ հայերի ոչնչացումն է, այլ ոչ միայն Արցախը, գնդակոծվում են նաև Հայաստանի տարածքները: Ու հետագա մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Եվրասիական տնտեսական միության երկրները թուրքական ծագման ապրանքներից ազատելը՝ շետը դնելով տեղական արտադրողների հզորությունների ավելացմանը: | ||
15 | Ani Karapetyan 18.10.2020 22:24:16 | Պատվի և ինքնասիրության հարց է այլևս որևէ փուշ Թուրքիայից ներկրելը, ամեն անգամ պետք է հիշել թե որչափ ենք հարստացրել և իչքան ժամանակակից զենք են գնել մեր երեխեքի ու երկրի դեմ գործածելու, պետք է սկսել սեփական արտադրույուններ ամեն ոլորտներում թե աշխատատեղերի հարց կլուծենք և թե մեր երկիրը կզարգացնենք | ||
16 | Արսեն Իգիթյան 19.10.2020 17:02:10 | Օրենսդրական նախագծի հարգելի հեղինակներ, Միանգամայն հասկանալով ստեղծված հանգամանքներում Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի նախաձեռնությունը, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը սևեռել հետևյալ հարցի վրա։ Ինչպես գիտեք, գոյություն ունեն Թուրքիայի հետ առնչություն չունեցող տարբեր միջազգային կորպորացիաներ, որոնք արտադրում են տարատեսակ գլոբալ ճանաչում ունեցող ապրանքներ։ Դրանք այսպես կոչված «գլոբալ բրենդեր»-ն են։ Այդպիսի ապրանքները վաճառվում են մոլորակի բոլոր երկրներում, այդ ապրանքներն ունեն իրենց եզակի յուրահատկությունները, և կոնկրետ այդ ապրանքանիշերը նախընտրում են բոլոր երկրներում ապրող սպառողներ։ Այդ իմաստով, այդպիսի ապրանքատեսակներն անփոխարինելի են՝ թե՛ բրենդային ճանաչելիության, թե՛ որակի, թե՛ սպառողի սովորությունների, թե՛ դրանց առօրյա նշանակության, թե՛ մշակույթի, և թե՛ սպառողների ընտրության իրավունքի տեսանկյուններից։ Կապված այսօր գոյություն ունեցող գլոբալ արտադրական ու մատակարարման շղթաների յուրահատկության հետ, այսպիսի գլոբալ բրենդային ապրանքատեսակներն արտադրվում են տասնյակ տարբեր երկրների տարածքներում կառուցված գործարաններում։ Ուստի, կախված սպառման շուկայի աշխարհագրական դիրքից և այլ պատճառներից, տարբեր տարածաշրջաններում վաճառվող գլոբալ բրենդային ապրանքատեսակները կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, անկախ այն հանգամանքից, որ արտադրող ընկերությունը Թուրքիայի հետ առնչություն չունի։ Որպես օրինակ կարելի է նշել ամերիկյան Procter&Gamble, PepsiCօ և Colgate-Palmolive ընկերությունները, որոնք ոչ մի առնչություն չունեն Թուրքիայի հետ, սակայն իրենց արտադրական շղթաները կարող են տեղակայված լինել, ի թիվս այլ տասնյակ երկրների, նաև Թուրքիայի տարածքում։ Այս հանգամանքի պատճառով, մասնավորապես մեր տարածաշրջանում, նշված կորպորացիաների կողմից արտադրվող որոշակի ապրանքատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ Ariel և Tide լվացքի փոշիները, Palmolive օճառը, Colgate ատամի մածուկը, Head&Shoulders շամպունը, Pampers տակդիրները, Doritos և Pringles մակնիշի չիպսերը և այլն, հնարավոր է արտադրված լինեն Թուրքիայի տարածքում։ Այսպիսով, նշված բրենդերի արտադրողները հանդիսանում են ամերիկյան կամ միջազգային կորպորացիաներ, արտադրում են բոլորին հայտնի և աշխարհի բոլոր երկրներում վաճառվող կոնկրետ ապրանքատեսակներ, որոնք անփոխարինելի են։ Այս նույն ապրանքատեսակները, բացի Թուրքիայից, արտադրվում են նաև այլ երկրներում տեղակայված գործարաններում։ Որպեսզի քննարկվելիք օրինագիծը չհանգեցնի առօրյա կյանքում ակտիվ օգտագործվող և անփոխարինելի որոշ ապրանքների շուկայից անհայտացման, անհրաժեշտ եմ համարում, որպեսզի օրինագծով որոշակի մեխանիզմ ապահովվի, վերը նշված ապրանքները սպառողներին հասանելի պահելու համար։ Օրինակ, գոնե հիմնական սուպերմարկետների մատակարարների համար հարկավոր է ստեղծել պարտավորություն՝ վերը նշված տրամաբանության մեջ տեղավորվող, բայց Թուրքիայի տարածքում արտադրված գլոբալ բրենդային ապրանքատեսակները նույնությամբ փոխարինել այլ երկրների գործարաններում արտադրվածներով։ Կամ կարելի է սահմանել, որ «թուրքական ծագման ապրանքներ» համարվեն միայն թուրքական ընկերությունների կողմից արտադրված ապրանքները, այլ ոչ թե Թուրքիայի տարածքում տեղակայված միիազգային ընկերությունների գործարանների ապրանքները։ Այդպիսի մեխանիզմ չապահովելու դեպքում, նախատեսվող օրենքը էլ ավելի կաղճատի Հայաստանի շուկայի բազմազանությունը, բացասաբար կանդրադառնա սպառողների իրավունքների վրա, կհանգեցնի սպառողական ճգնաժամի ու Հայաստանի սպառողին կզրկի միջազգային շուկայում հայտնի ապրանքներից։ Պետք է նշել նաև, որ 2013 թվականին ԵԱՏՄ անդամ դառնալուց ի վեր արդեն իսկ բավական չափով պակասել է Հայաստանի ապրանքաշրջանառության աշխարհագրության բազմազանությունը։ Երրորդ երկրներից (ԵԱՏՄ-ից) ներմուծված ապրանքատեսակներն այսօր բավական ցածր տեսակարար կշիռ են զբաղեցնում (մասնավորապես սուպերմարկետային ցանցերում և առօրյա սպառման շուկայում), և այդպիսիք շատ դեպքերում ներկրվում են հենց գլոբալ բրենդերի առկայությունը շուկայում պահպանելու համար։ | ||
17 | Արսեն Իգիթյան 23.10.2020 11:05:05 | Համաձայն ներկայացված նախագծի, արգելք է սահմանվում թուրքական ծագման ապրանքատեսակների ներմուծման վրա։ Որքանով ինձ հայտնի է, համաձայն մաքսային օրենսդրության, ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման։ Սակայն ժամանակակից աշխարհում «թուրքական ծագման» եզրույթը հստակ չէ, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ բազմաթիվ ոչ թուրքական ապրանքատեսակների ներմուծման արգելքի, որը խիստ անցանկալի Է, հաշվի առնելով, որ հայաստանի շուկան առանց այդ էլ հագեցած չէ ապրանքների բավարար տեսականիով։ Սկսած 1980-ականների վերջից, համաշխարհային տնտեսության ազատականացման, ապակարգավորման և գլոբալիզացիյի պրոցեսները հանգեցրել են նրան, որ համաշխարհային արդյունաբերությունը ենթարկվել է հորիզոնական հիերարխիկ վերակառուցման։ Գլոբալ մատակարարման շղթաները (global value chains) և աութսորսինգը այն հիմնական կոնցեպտներն են, որոնց ենթարկվում է համաշխարհային արդյունաբերության տրամաբանությունը վերջին 30 տարվա ընթացքում։ Պարզ լեզվով ասած՝ սա նշանակում է, որ որևէ ապրանքատեսակի արտադրող ընկերությունը և արտադրության վայրը կարող են իրար հետ չհամընկնել։ Ավելին՝ միևնույն ապրանքի տարբեր մասերը կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, ինչպես նաև միևնույն արտադրող ընկերության տարբեր ապրանքները՝ տարբեր երկրներում։ Առավել ցայտուն գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը երևում է, օրինակ, այսպես կոչված «արագ նորաձևության» (fast fashion) ապրանքատեսակներ արտադրող ընկերությունների դեպքում։ Սրանք մեծ մասամբ Եվրոպական ու ամերիկյան ընկերություններ են (ZARA, Mango, ADIDAS, Celio, LaCoste, Stradivarius, Bershka, Gap, Ralph Loren, Nike), որոնք տարվա ամեն եղանակին արտադրում են բոլոր տեսակի հագուստների լայն տեսականի՝ ներքնազգեստից մինչև կոշիկ ու պայուսակ, և այդ տեսականին ներմուծվում է աշխարհով սփռված իրենց բոլոր ֆիրմային խանութները միաժամանակ։ Թեև այս ընկերությունները Թուրքիայի հետ կապ չունեն, այլ մեծամասամբ իսպանական, գերմանական կամ ֆրանսիական են, արտադրանքն ինքը արտադրվում է տասնյակ տարբեր երկրներում տեղակայված գործարաններում։ Օրինակ, ZARA ընկերության արտադրված հագուստի հերթական խմբաքանակի մեջ, հագուստի մի մասը կարող արտադրված լինել Հնդկաստանում, մի մասը՝ Բանգլադեշում, մի մասը՝ Պակիստանում, մի մասը՝ Չինաստանում, մի մասը՝ Վիետնամում, իսկ մի մասը՝ Թուրքիայում։ Հաշվի առնելով վերոնշյալը, հստակ չէ, թե ինչպես է ազդելու այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա ներկայացված կառավարության որոշումը, և ինչպիսի մեթոդներով է որոշվելու ապրանքի ծագման երկիրը։ Ուստի առաջարկվում է Նախագիծը խմբագրել այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհի արդյունաբերության մեջ օգտագործվող գլոբալ մատակարարման շղթաների և աութսորսինգի տրամաբանությունը։ Բացի այդ հարկավոր է երաշխավորել, որպեսզի սույն Որոշման պատճառով չարգելվեն ոչ-թուրքական արտադրողների ապրանքատեսակները, կամ միևնույն արտադրողի հանդեպ չկիրառվի խտրական արգելք տեսականու մի մասի նկատմամբ։ Գլոբալ արդյունաբերական ու կորպորատիվ որոշումների համար մեղավոր չեն սպառողները։ |