Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2017 թվականի N -Ն
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշումը լրացնել 1.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև «Զինվորական ծառայություն անցնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀO-222-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքի ուժի մեջ մտնելու օրը ծագած հարաբերությունների վրա:»:
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության « » 2017թ.
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի (այսուհետ` օրենքով սահմանված տուժանք) կիրառման, տուժանքի չափերի հաշվարկման և զինծառայողին ներկայացման, տուժանքը զինծառայողի կողմից վճարելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված տուժանք կիրառվում է զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ընթացքում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք) ու 4-րդ մասով նախատեսված ժամկետներում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս, եթե զինծառայողը չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ:
- Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը հաշվարկվում է հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարիների և օրենքով սահմանված տուժանքի չափի արտադրյալով` հետևյալ բանաձևով. ԸՏ = ՈԼՏ X ՏՉ, որտեղ`
ԸՏ-ն (ընդհանուր տուժանք)` տուժանքի ընդհանուր գումարն է,
ՈԼՏ-ն (ոչ լրիվ տարիներ)` լրիվ չծառայած տարիների հանրագումարն է,
ՏՉ-ն (տուժանքի չափ)` յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց օրենքով սահմանված տուժանքի չափն է:
- Սույն կարգի 3-րդ կետի կիրառման իմաստով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության լրիվ ծառայած տարի է համարվում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան հաստատությունը (դասընթացը, կրթությունը, ուսումնառությունը) ավարտելու օրվան (ավարտական քննության, ավարտական ստուգարքի կամ ուսումնառության ավարտ հանդիսացող այլ հանգամանքի օրը) հաջորդող 365-րդ օրը լրացած ժամանակահատվածը` ըստ տարիների հաջորդականության:
- Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու ցանկություն ունեցող զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին), իսկ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողը` կադրային ստորաբաժանման ղեկավարին, որում նշվում է զինվորական ծառայությունից արձակելու հիմքը և օրենքով սահմանված տուժանքը վճարելու պատրաստակամությունը: Զինծառայողի զեկուցագիրը ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը` կից գրությամբ, ուղարկել պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում: Պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը զորամասից ստացված փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելու կամ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողի զեկուցագիրը կադրային մարմնում մուտք լինելու կամ զինվորական ծառայությունից արձակումն առանց զինծառայողի համաձայնության իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված հիմքի ծագման, օրվանից հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնում է պետական լիազոր մարմնի շահագրգիռ ստորաբաժանումների հետ և օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի ու գումարը վճարելու բանկային հաշվի համարի վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ներկայացնում է զինծառայողին:
- Սույն կարգի 5-րդ կետի համաձայն օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի վերաբերյալ զինծառայողի կողմից առարկություն չլինելու դեպքում զինծառայողը գումարը 10-օրյա ժամկետում վճարում է համապատասխան բանկային հաշվի համարին և վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում, որը դրանք կցելով զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանի նախագծին` 3-օրյա ժամկետում ներկայացնում է զինծառայողին ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին):
- Օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի հետ համաձայն չլինելու դեպքում զինծառայողը կադրային ստորաբաժանման ղեկավարի անունով ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է գումարի չափի վերաբերյալ առարկության հիմնավորումը: Եթե առարկությունը հիմնավոր է, ապա գումարի չափը ենթակա է փոփոխման, որի վերաբերյալ զինծառայողին տեղեկացումը և զինծառայողի կողմից գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն:
- Օրենքով սահմանված հիմքով զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողի կողմից օրենքով սահմանված տուժանքը վճարելուց հրաժարվելու դեպքում պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանումն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնում է զինծառայողի արձակումը զինվորական ծառայությունից և արձակման մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողի և տուժանքի ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է պետական լիազոր մարմնի իրավաբանական ստորաբաժանում` օրենքով սահմանված տուժանքը դատական կարգով բռնագանձելու համար:
-
Քննարկվել է
07.02.2017 - 22.02.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 10162
Տպել