ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) Անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237, 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշումներով հաստատված և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմամբ սահմանված զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերով,
2) Անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) 2021 թվականի կադաստրային արժեքները՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն օրենքով սահմանված գնահատման կարգով, բազային արժեքով և տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով հաշվարկված կադաստրային արժեքի չափերով,
3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերում հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված կադաստրային արժեքի չափերով։
- 2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար։
- 3. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերն (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով սահմանված դեպքերի, ինչպես նաև վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար։
- 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: