Հիշել նախագիծը

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2001 թվականի մայիսի 2-ի   ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը և նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾԻ ՄԱՍԻՆ

    Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:

   Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքները,  ներառյալ տարածական տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը, տարածումը և տրամադրումը իրականացվում են սույն օրենքի համապատասխան։

  1. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում, հաստատել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծման և սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի, քարտեզարության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում միջազգային համագործակցության կարգը։»:

    Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

   1) գեոդեզիա՝ գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու համար.

  2) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի,  քարտեզագրության և  տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գիտատեխնիկական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման  և  կառավարչական գործունեություն.

  3) գեոդեզիական կետ` ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին - որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրություններով.

  4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում:

   5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման, օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթաց.

   6) երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

   7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածությամ մեջ որոշվում են կետի տեղադիրքը: Օգտագործվում են՝ ուղղանկյուն, բևեռային, սֆերիկ, էլիպսոիդային, աշխարհագրական, հասարակածային և հորիզոնական կոորդինատներ:

  8) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.

   9) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

  10) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

   11) տարածական տվյալներ՝ տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձևի, տեղադիրքի և հատկությունների մասին, և սահմանված տարածա-ժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք.

   12) տարածական օբյեկտ՝ իրական աշխարհի առարկա կամ երևույթ, որը բնութագրվում է Երկրի վրա որոշակի տեղադիրքով.

 13) բազային տարածական տվյալներ՝ համընդանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ:

   14) թեմատիկ տարածական տվյալներ՝ իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլ).

  15) տարածական տվյալների բանկ՝ բազային և (կամ) այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, երևույթների և գործընթացների մոնիթորինգի, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.

  16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.

 17) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացում բխող հարաբերությունների ոլորտ.

  18) քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` քարտեզագրական և գեոդեզիական գործունեության իրականացումից ստեղծված և հետագա օգտագործման նպատակներով երկարատև պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու.

  19) աշխարհագրական տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԱՏՀ)՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության, մոդելավորման, կառավարման և տարածման համար.

   20) տարածական տվյալների ենթակառուցվածք (այսուհետ՝ ՏՏԵ)՝ հանդիսանում է տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների (ստանդարտների), մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որոնք անհրաժեշտ են տարածական տվյալների, մետատվյալների ձեռք բերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար։

   21) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք (այսուհետ՝ ԱՏՏԵ)՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.

   22) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ԱՏՏԵ-ի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբ-տեխնոլոգիաների միջոցով:»:

    Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

   1) 2-րդ մասում՝

   ա. «գ» կետում «պլանային և բարձունքային)» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) բառերով.

   բ. «զ» կետում «սահմանագծման» բառից հետո լրացնել «(դելիմիտացիա) բառը, իսկ «սահմանազատման» բառից հետո լրացնել «(դեմարկացիա)» բառը.

   գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ» կետով՝

   «ժդ) իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը։».

   2) 3-րդ մասում՝

   ա. «ա» կետում «կադաստրի, հողերի ծրաչափություն» բառերը փոխարինել «կադաստրային» բառով.

   3) 4-րդ մասում՝

   ա. «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «ա) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.».

   բ. «բ» կետում «տեղագրական,» բառից հետո լրացնել «կադաստրային» բառը.

   գ. «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «գ) երկրի հեռազննման արդյունքում ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.».

  դ. «է» կետում «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և այլ պաշտոնական)» բառերը փոխարինել «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, տուրիստական բուկլետների)» բառերով.

   ե. «թ» կետում «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով.

  զ. «ժ» կետում «քարտեզների ու հատակագծերի» բառերը փոխարինել «քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների» բառերով.

   է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» կետերով՝

   «ժդ) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծում, վարում և փոխգործելիության  ապահովում.

   ժե) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծում, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովում.

   ժզ) տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովում ազգային գեոպորտալի միջոցով.

 ժէ) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստում.

   ժը) տարածական տվյալների, ծառայությունների օգտագործման և փոխանակման քաղաքականության մշակում:».

  4) 5-րդ մասի «բ» կետում «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով, իսկ «համակարգերի,» բառից հետո լրացնել «տարածական տվյալների ենթակառուցվածքի (ՏՏԵ)» բառերը:

    Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում՝

   1) 1-ին մասում «նյութերի և» բառերից հետո լրացնել «տարածական» բառը.

   2) լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները ենթակա են հաշվառման կոմիտեի կողմից սահմանված կարգով։»:

   Հոդված 5. Օրենքի 2-րդ Գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ».

    Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում՝

  1) վերնագրում և «ա» կետում «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

  2) «բ» կետում «գեոդեզիական և քարտեզագրական» բառերը փոխարինել «գեոդեզիական, քարտեզագրական, տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերով.

   3) «դ» և «զ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «դ) հաստատում է ԱՏՏԵ-ում բազային և թեմատիկ  տարածական տվյալների ցանկը  և դրանց  ստանդարտացման ուղեցույցները.

  զ) սահմանում է տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման և վերջինիս միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը.».

   4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է», «ը» կետերով.

   «է) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.

   ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

    Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում՝

   1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ».

 2) «ա» կետում «գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

   3) «բ» կետում «բնագավառի» բառից հետո լրացնել «և տարածական տվալների ենթակառուցվածքի վերաբերյալ» բառերը.

   4) «գ» կետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև և ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերը.

   5) «ե» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական» բառը.

   6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.

 «ի) ուսումնասիրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գեոդեզիական և քարտեզագրական տարրեր պարունակող պետական և տեղական նշանակության աշխատանքները.

   Նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն կոմիտեի համաձայնությամբ։»:

    Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածում՝

   1) «ա», «բ», «գ» կետերում «ճյուղային» բառից հետո լրացնել «(ոլորտային)» բառը.

   2) «ե» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական» բառը.

   3) «զ» կետում «նյութեր» բառից հետո լրացնել «ու տարածական տվյալներ Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտներով» բառերը:

    Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածում «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «ե) Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն կոմիտե տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:»:

    Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածում՝

   1) վերնագրում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերը.

   2) 3-րդ մասում «ա» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, ՏՏԵ-ի» բառերը.

   3) «բ» կետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «, ՏՏԵ-ի» բառերը:

    Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածում՝

   1) 1-ին մասում «այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը,» բառերը հանել.

   2) 2-րդ մասում «և սերտիֆիկացման» բառերը հանել:

   Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «նյութերն ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառը, իսկ «նյութերի» բառից հետո լրացնել «և տարածական տվյալների» բառերը:

    Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածում՝

  1) 1-ին մասում «նյութերը և» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով, իսկ «այլ նյութերը և» բառերը փոխարինել «այլ նյութերն ու տարածական» բառերով.

   2) 2-րդ մասում «նյութերը և» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով.

   3) 3-րդ մասում «նյութերից և» բառերից հետո լրացնել «տարածական» բառը.

   4) 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

    Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

    Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «նյութերից ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառը:

    Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածում՝

   1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ».

   2) 1-ին մասում «(պլանային և բարձունքային» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային և իրական ժամանակով մշտապես գործող) բառերով.

   3) 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում «Գեոդեզիական» բառից հետո լրացնել «և իրավական ժամանակում մշտական գործող» բառերը:

    Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 3.1

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    Հոդված 17. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  1. ԱՏՏԵ-ի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման հետ:
  2. Տարածական տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն և հաստատված ճշգրտություն:
  3. Տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական նորմերի և ստանդարտների հիման վրա:
  4. Տեխնիկական կանոնակարգերի, ԱՏՏԵ-ի ազգային ստանդարտների ներդաշնակեցում և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին:
  5. ԱՏՏԵ-ի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգի ստեղծման և զարգացման փուլայնությունը, որոնք բնութագրվում են կայունությամբ, զարգացման և շարունակական բարելավման անսահմանափակ տևողությամբ՝ ինտեգրված և համալիր մոտեցումների հիման վրա:
  6. Պետության աջակցությունը բազային տարածական տվյալների ստեղծմանը և թարմացմանը։
  7. ԱՏՏԵ-ի վարումը ազգային գեոպորտալի միջոցով։
  8. Ազգային տարածական տվյալների օգտագործման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    Հոդված 18. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

  1. ԱՏՏԵ-ում առանձնացվում են բազային և թեմատիկ տարածական տվյալների շերտեր։ ԱՏՏԵ-ում բազային և թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը սահմանվում է լիազոր մարմնի կողմից։
  2. Բազային տարածական տվյալների շերտերը համարվում են պետական սեփականություն՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և դրանց ստեղծումից (թարմացումից), և մասնավորեցման ենթակա չեն։ Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման չպետք է պարունակի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնց հասանելիությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է:
  3. Թեմատիկ տարածական տվյալների կազմը, դրանց թարմացման և տրամադրման կարգը որոշվում են ոլորտային հատուկ կարգավորող ակտերով, համապատասխան գերատեսչության լիազորությունների և գործառույթների հիման վրա:
  4. ԱՏՏԵ-ում տարածական տվյալները ստեղծվում, պահպանվում և բաշխվում են մեկ միասնական կոորդինատային համակարգում։

    Հոդված 19. ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից։
  2. Տարածական տվյալներ տրամադրող պետական և տեղական ինքնակառավաման մարմինները ստեղծում են իրենց մետատվյալները և ապահովում դրանց արդիականությունը։
  3. Մետատվյալների ստեղծման և թարմացման կանոնները սահմանվում են լիազոր մարմնի հաստատած որոշմամբ։

    Հոդված 20. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները սահմանում է կոմիտեն։
  2. ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային քարտեզագրական շերտերի հասանելիությունը։
  3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանեիություն ազգային գեոպորտալի միջոցով համաձայնեցված ձևաչափով և որակով։
  4. Ազգային տարածական տվյալների քաղաքականությունը պետք է լինի պարզության, թափանցիկության և արդարության միևնույն ժամանակ անվտանգության սկզբունքներով։
  5. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է կոմիտեն։

    Հոդված 21. ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

  1. ԱՏՏԵ-ի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է.

   1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտին վերաբերող պետական քաղաքականության բարելավում,

 2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող ազգային ծրագրերի, հայեցակարգերի և ռազմավարությունների մշակում և իրականացում,

  3) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրական և նորմատիվ ակտերի մշակում և կատարում,

 4) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքին վերաբերող նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության կազմակերպում,

   5) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի գեոպորտալի ստեղծում և շահագործում,

   6) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ոլորտում սուբյեկտների իրավասությունների որոշում և հաստատում։

  1. ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը կոմիտեն է:
  2. ԱՏՏԵ-ի սուբյեկտները ապահովում են տարածական տվյալների հավաքածուների թարմացումը և դրանց ինտեգրումը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. ԱՏՏԵ-ի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

 Հոդված 22.  Օրենքի 5-րդ Գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ»:

    Հոդված 23. Օրենքի 20-րդ հոդվածում՝

   1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ».

  2) առաջին և երկրորդ պարբերություններում «Գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

    Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    12.10.2020 - 27.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7435

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ