Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և  ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե­լության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    09.10.2020 - 25.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16702

Տպել

Առաջարկներ`

Ալինա Սարգսյան

25.10.2020

Բարև Ձեզ, պարո՛ն Հարությունյան։ Ելնելով այս դժվարին իրավիճակից, ռազմական դրությունից, կորոնավիրուսային համավարակի բարձր ցուցանիշներից, ֆինանսական սուղ պայմաններից, բոլորիս ընկճված տրամադրությունից, բոլոր ընտանիքներում լինելով զինվորներ, կամավորականներ, ինչպես նաև լինելով զինվորի քույր, խնդրում եմ՝ այս տարի ևս ընդառաջել դիմորդներիս՝ մեկ քննությունով ընդունվելու, իսկ դիզայնի ֆակուլտետում՝ երեք քննությունից մեկ կամ երկու ընտրովի քննությունով ընդունվելու բուհ, քանի որ լինելով «գծագրություն» առարկային անծանոթ՝ դպրոցներում չուսումնասիրելու պատճառով, հնարավոր չէ պարապել հեռավար պայմաններում։ Հուսով եմ խնդրանքիս կտաք դրական լուծում։ Հարգանքներով՝ Չարենցավանից ապագա ուսանողուհի։

Անանուն Անազգանուն

25.10.2020

Որպես 2021/2022 թվականի դիմորդ, վստահեցնում եմ ձեզ, որ նման խառն իրավիճակում շատ բարդ է կենտրոնանալ դասերին և քննություններին պատրաստվելու վրա, հետևաբար (ինձ իրավունք վերապահելով խոսելու նաև ընկերներիս անունից) կցանկանայի առաջարկել, որ այս տարի ևս դիմորդները հանձնեն մեկ քննություն։ Այսպիսով մենք՝ դիմորդներս կկարողանանք մասնակցել նաև թիկունքում անցկացվող տարատեսակ միջոցառունմերի, օգնելով ոչ միայն մեզ, այլև մեր բանակին, որը համառ մարտեր է մղում թշնամու հետ <<շպրտման>> և մեր գոյության պահպանման համար։

Մարի

22.10.2020

Տեսնել ավելին