ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերով սահմանված դրույթների վերանայման անհրաժեշտությամբ, այդ թվում պարզեցմամբ և հստակեցմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ հաստատված վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերի համաձայն՝ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին դրա մասին, մինչդեռ կարգերով սահմանված չեն դրույթներ, որոնց համաձայն դիմումատուն հնարավորություն ունի համալրելու թերի փաստաթղթերը, ինչպես նաև նշված չեն փաստաթղթերի համալրման համապատասխան ժամկետները։
Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման համար ներկայացված դմումների ուսումնասիրման փուլում անհրաժեշտություն է առաջանում դիմումատուի դիմումը և կից փաստաթղթերը այլ շահագրգիռ ոլորտային մարմիններին ներկայացնելու՝ տվյալ հսկվող կամ երկակի նշանակության ապրանքի վերաբերյալ կարծիք կամ տեղեկատվություն ստանալու համար, սակայն ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ հաստատված վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերով նման դրույթ ևս սահմանված չէ։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում որոշ փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, կարգի դյուրինացում և հստակեցում։
- Կարգավորման առարկան և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի ժամկետ և դիմումատուին հնարավորություն կտրվի համալրելու թերի փաստաթղթերը։
Միաժամանակ որոշմամբ նախատեսվում է դիմումատուին հնարավորություն տալ դիմումը և կից փաստաթղթերը էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում դիմումատուն սահմանված ժամկետում կարող է համալրել թերի դիմումը և կից փաստաթղթերը։
Միաժամանակ դիմումները էլեկրոնային եղանակով ներկայացնելու դեպքում հստակեցվել է էլեկտրոնային հասցեն, ինչպես նաև հնարավորություն է տրվել դիմումը և կից փաստաթղթերը էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնելու։
-
Քննարկվել է
08.10.2020 - 29.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5899
Տպել