Հիշել նախագիծը

Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹ­ՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 ՀԱՎԱՆՈՒԹ­ՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • Անհրաժեշտությունը

      Սույն ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշումը։ 

 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         Նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի շարունակական զարգացման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճանաչելիության բարձրացման, մրցունակության ամրապնդման ու բարձրացման անհրաժեշտությունից ելնելով, այդ թվում` նպաստելով ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանն առաջացել է զբոսաշրջության ոլորտի նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

          Ներկայումս համաշխարհային համաճարակի հետևանքով առաջացել են նոր մոտեցումների և միջոցառումների նախատեսում ուղղված նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը։  

 

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

        Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2021-2030 ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել  զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

 

  • Կարգավորման նպատակը և բնույթը

      Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել զարգացման ուղղությունները և գործողությունների ծրագիրը, որը սահմանում է առաջնային և երկրորդական զարգացման ձևերը և դրա իրականացման միջոցառումները՝ նպաստելով գրավիչ և մրցունակ զբոսաշրջության առաջարկի կայացմանը:

    Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

  • Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը
  • զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
  • Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
  • ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
  • համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
  • զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

 

 

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ:

     Ռազմավարությունը մշակվել է մասնակցային գործընթացի արդյունքում՝ պետական և մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների և զբոսաշրջությամբ հետաքրքրված ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

      Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաև առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։

 

  • Ակնկալվող արդյունքը

Մինչև 2030 թվականը ռազմավարության իրատեսական սցենարի իրականացման արդյունքում ընդհանուր տարեկան աճի տեմպի պահպանման  պայմաններում ակնկալվում է հասնել հետևյալ զբոսաշրջության ցուցանիշներին․

  • 4,3 մլն միջազգային զբոսաշրջային այցելություններ՝ 8% աճ
  • 3,4 մլրդ ԱՄՆ դոլար զբոսաշրջային ծախսեր՝           8% աճ
  • 85․000 մշտական աշխատատեղերի ստեղծում՝        6% աճ։

 

  • Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                                                                                                                     ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

  • Քննարկվել է

    06.10.2020 - 22.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8153

Տպել