Լրամշակման փուլում է
Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է դադարի մրցույթի հայտերի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
05.10.2020 - 25.10.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի օտարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 5745
Տպել