Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գարիկ Խաչատրյան 13.10.2020 14:58:54 Հավելված 1.2 կետ 6 1. 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված միկրոռեգիոնալ տարածքային միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար Մ 1:5000 տարածքի զարգացման հատակագիծը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, ավելի խոշոր մասշտաբով՝ Մ 1:2000, այն ներկայացվում է գոտևորման նախագծում: 2. Առաջարկում եմ 6-րդ կետի 4-րդ և 3-րդ ենթակետերը դարձնել մեկ գծագիր, քանի որ, ճանապարհային ցանցը իրենից ներկայացնում է ինժեներական ենթակառուցվածք: Ինչպես նաև 4-րդ և 3-րդ ենթակետերում թվարկված կետերը փոխկապակցված են միմյանց հետ: 3. 6-րդ կետի 5-րդ ենթակետը նպատակահարմար չէ կատարել, քանի որ, թվարկված կետերը ավելի մանրամասն արտահայտված են 6-րդ կետի 2-րդ ենթակետում: 4. 6-րդ կետի 8-րդ ենթակետը բացարձակապես այլ աշխատանք է և չի համապատասխանում տարածքային հատակագծման տրամաբանությանը: 5. 6-րդ կետի 9-րդ ենթակետով նշված Մ 1:5000, Մ 1:10000 կամ Մ 1:25000 ուրվագիծը զբոսաշրջային զարգացման համար էական նշանակություն չունի, իսկ թվարկված կարևորագույն օբյեկտները արդեն իսկ նշվում են 6-րդ կետի 1-ին ենթակետում: 1 և 2 չի ընդունվել 3 և 4 ընդունվել է 5 չի ընդունվել 1. Հաշվի առնելով, որ 1:2000 մասշտաբի գոտևորման նախագծում սահմանված են ավելի մանրամասն պահանջներր, և բնակավայրի տարածքն ամբողջությամբ չի ընթերցվում, անհրաժեշտ է միկրոռեգիոնալ տարածքային միավորում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրի համար մշակել տարածքի զարգացման հատակագիծ 1:5000 մասշտաբով: Տարածքի զարգացման հատակագծում և գոտևորման գծագրում տարբեր խնդիրներ են դրված: 2. N 1.2 hավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով տրանսպորտային և ինժեներական հաղորդակցության ուղիների ուրվագիծը նախագծի առանձին մաս է կազմում, և երկու գծագրերը մեկում ներկայացնելու առաջարկությունը հիմնավորված չէ: 3. Կատարվել է լրամշակում 4. Կատարվել է համապատասխան փոփոխություն 5. Զբոսաշրջային զարգացման ուրվագիծը մեծ դեր ունի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի կազմում, այն խթան կհանդիսանա զբոսաշրջային զարգացմանը :