Հիշել նախագիծը
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Narine Grigoryan 05.10.2020 10:03:19 | 1. Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ կիրառվող «ռադիոհաճախականության շերտեր» եզրույթը, առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև վերջինիս հասկացությունը։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Նախագծով տրվում է «ռադիոհաճախականություն» եզրույթի բացատրությունը, կարելի է դիտարկել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17․1 հոդվածում, մասնավորապես՝ 2-րդ և 4-րդ մասերում «ռադիոհաճախակության» բառից հետո «(ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի)» արտահայտության առկայությունը։ | Ընդունվել է մասնակի: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |