Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

          «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության

 կառավարության որոշման նախագծի

 

   1. Անհրաժեշտությունը.

         Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

2

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 

 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից են  մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը, կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը:

        Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներից է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում մասնագետների պատրաստման աջակցելը, իսկ  2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված է, որ պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով `

5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).:

      Հաշվի առնելով օրենքի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների՝ ձևավորելով ընդունելության տեղեր /առկա, հեռակա/, և  երաշխավորում է մրցութային կարգով անվճար՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հետբուհական կրթություն ստանալու իրավունքը:

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը ձևավորելիս՝

1.     հաշվի են առնվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպություններից կողմից ներկայացված հայտերը, իրենց ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները (համապատասխան հիմնավորումներով) ըստ մասնագիտությունների, որոնց արդյունքի կիրառումը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը: Համաձայն ներկայացված հայտերի, հաշվի առնելով հետազոտությունների թեմաները (համապատասխան հիմնավորումներով) ըստ մասնագիտությունների (Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան) ձևավորվել է  35 տեղ:

2.    Նախագծելիս հաշվի է առնվել նախորդ տարիներին հատկացված տեղերի /ըստ մասնագիտությունների/ քանակի և ընդունելության արդյունքների վերլուծությունը: Հայտերով ներկայացված տեղերն՝ ըստ մասնագիտությունների բաշխվել է  բյուջեով հաստատված 35 տեղերի շրջանակներում, առաջնահերթությունը տրվել է  «բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) և հայագիտության ոլորտի մասնագիտություններին: Ասպիրանտուրայի տեղերը ձևավորելիս իրականացվել է բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակի, տարիքային շեմի /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թվի, անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակի, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թվի վերաբերյալ վերլուծություն: Այս ցուցանիշների հիման վրա ձևավորվել են քանակական տվյալներ, ընդ որում նախատեսված 35 տեղերը հատկացվել են այն բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ունեն համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական խորհուրդ կամ ոլորտում հանդիսանում են առաջատար բուհ:

2

        Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխան ոլորտների համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների իրականացման՝ նպաստելով այդ ոլորտների հետագա զարգացմանը, ինչպես նաև առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների համար բարձր որակավորմամբ երիտասարդ մասնագետների պատրաստման:  

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

4.           Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունմամբ կապահովվի կրթության շարունակականության սկզբունքը, ինչպես նաև  անձի՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու համար  երիտասարդ մասնագետների համալրմանը:

 

   
   
   

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.09.2020 - 15.10.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7582

Տպել

Առաջարկներ`

Նանե Մելքոնյան

15.10.2020

Հաշվի առնելով ապագայում ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի ընդունման հանգամանքը՝ առաջարկում ենք Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետին տեղեր հատկացնել «դատական իրավունք» մասնագիտությանը:

Արմեն Խաչատրյան

15.10.2020

ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման առկա ուսուցման համար տեղ հատկացված չէր։ Հիմա էլ տեսնում եմ, որ հեռակայի համար էլ տեղ հատկացված չէ։ Խնդրում եմ` 《Սոցիալական փիլիսոփայություն》 մասնագիտացման համար տեղ հատկացնել։

Լառա Պետրոսյան

14.10.2020

Խնդրում եմ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի առնվազն 2 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական իրավունք մասնագիտացմանը, որին համապատասխանում է ԺԲ.00.04 դասիչը՝ ապահովելով գերազանցությամբ ավարտած մագիստրոսների հետագա գիտական, կրթական գործունեություն իրականացնելու հնարավորությունը: Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ առկա է ֆակուլտետի և մասնագիտական ամբիոնի դրական կարծիքը մագիստրոսների վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս պատրաստակամությունը շարունակել գիտական, կրթական, մանկավարժական գործունեությունը Մայր բուհում: Մասնագիտական ամբիոնի և գիտական ղեկավարների հետ համաձայնեցվել են ապագա ատենախոսության թեմաները: Հարկ եմ համարում նշել նաև, որ երկրում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների համատեքստում մեծապես կարևորվում է դատավարագետների բարձր մասնագիտական պատրաստվածությունը: Ուստի առաջարկում եմ դատական իրավունք մասնագիտացմանը հատկացնել առնվազ 2 տեղ՝ ապահովելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող բնագավառում բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը:

Տեսնել ավելին