ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշմամբ հաստատված հայեցակարգի N 2 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարմամբ, այն է՝ հասցեավորման ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում, իրավական ակտերի փոփոխությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացում, որոնցով օրենսդրական դաշտը կհամապատասխանեցվի հայեցակարգի պահանջներին։
- Առկա իրավիճակը
Նախագծով իրականացվում են ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգից բխող իրավական կարգավորումներ:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի համապատասխանեցումը ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի պահանջներին:
- Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներ:
-
Քննարկվել է
25.09.2020 - 10.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 6533
Տպել