Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Պողոսյան 18.09.2020 00:43:54 | Հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծի նպատակը և սկզբունքները ընդունելի են միանշանակ և ամբողջական ձևով: Սակայն լուրջ վերանայման կարիք ունի կազմակերպությունների ընտրության և գնահատման չափանիշները՝ թափանցիկ և ազատ արդար ընտրություն կատարելու համար՝ կարգի 8-րդ կետը: Մյուս կողմից սկզբունքորեն դեմ եմ և հիմնավորված չեմ համար արտերկրյա կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներին: Բացի այդ, լուրջ վերանայման կարիք ունի պայմանագրի օրինակելի ձև՝ առնվազն երկու կողմերի իրավունքները և պարտականությունները պետք է մանրամասն նկարագրված լինի, ինչպես նաև դրան չկատարման համար բոլոր կողմերի պատասխանատվությունը, այլ ոչ թե միայն մեկի: Բացի այդ, հիմնավորման և հստակեցման կարիք ունի օրինակելի պայմանագրի 17-րդ կետի «ներկայացնում է [ապահովման միջոցը] պայմանագիր» պահանջը: | Ընդունվել է մասնակի | Նախագծում ավելացվել է հղում գնումների մասին օրենսդրության կարգավորումներին, ինչը ենթադրում է նաև գնման գործընթացի կազմակերպումը թափանցիկության սկզբունքի հիման վրա։ Մյուս կողմից, գնումների մասին օրենսդրության էական սկզբունքներից է նաև ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարությունը։ Հարկ ենք համարում նշել, որ սա հիմնարար սկզբունք է, որից չի կարող նախատեսվել բացառության։ Պայմանագրի օրինակելի ձևի առնչությամբ հայտնում ենք, որ անկախ համանուն բաժնի բացակայությունից, կողմերի իրավունքները և պարտականություններն ամրագրված են պայմանագրի տեքստում այլ վերնագրերի ներքո։ Նշենք նաև, որ պայմանագրի ապահովման հետ կապված հարաբերությունները հստակորեն կարգավորված են «Գնումների մասին» օրենքում և նախագծով չի առաջարկվում որևէ առանձնահատկության սահմանում օրենքի ընդհանուր կանոններից։ Պայմանագրով չկարգավորված հարցերի առնչությամբ, հայտնում ենք, որ դրանց նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսդրության ընդհանուր կանոնները։ |