«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ում տեղ գտած տեխնիկական անճշտությունը վերացնելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Դավիթ Մովսեսի Հարությունյանն ընդունվել է Ամստերդամի Վրիժ համալսարանի բակալավրիատ և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ստացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծարայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում մինչև ուսումնառության ավարտը։ Սակայն որոշման հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում թյուրիմացաբար համալսարանի անվան մեջ բաց է թողնվել «Վրիժ» բառը, որի արդյունքում բուհից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած տեխնիկական անճշտությունը, և Դ. Հարությունյանը հնարավորություն կունենա իր հաշվառման զինվորական կոմիսարիատ ներկայացնելու որոշմանը համապատասխանող՝ Ամստերդամի Վրիժի համալսարանից տրված տեղեկանքը ուսումնառության վերաբերյալ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ ճշտված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշում:
-
Քննարկվել է
16.09.2020 - 01.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 6072
Տպել