Լրամշակման փուլում է
«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի 14.02.2019թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու, որը կնպաստի պետական գույքի վաճառքի գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշմամբ (ՀՀ կառավարության 2003 թվականի N 882-Ն որոշում) կանոնակարգված է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման գործընթացը։ Հաշվի առնելով, որ պետական գույքի վաճառքի գործընթացում բաց է մնացել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքի գործընթացը, ինչպես նաև գործող որոշումը բազմիցս անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների, կա նաև անհրաժեշտություն ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու։ Այս հանգամանքներից ելնելով պետական գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնելու համար առաջարկվում է միասնական ընթացակարգեր։
Պետական գույքի վաճառքի ընթացակարգի պարզեցման համար նախագծով սահմանվում են գույքի վաճառքի սկզբունքները, հստակցվում են վաճառքի պայմաններն ու ձևերը։
1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Ներկայացված նախագծով պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը կիրականացվի մեկ միասնական կանոնակարգով, ինչը կնպաստի պետական գույքի վաճառքի գործարքների թափանցիկությունը և պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
-
Քննարկվել է
16.09.2020 - 05.10.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7095
Տպել