Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը հիմնականում ուղղված է Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների լուծմանն ու ծրագրի պայմանների բարելավմանը: Նախագծով կատարվել են նաև ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ իրավակիրառ պրակտիկայից բխող և զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող այլ փոփոխություններ:
2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է լուծել անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
- անասնապահությամբ զբաղվող անձին ընձեռել հնարավորություն՝ կենդանու անկման դեպքում մեկ ամսվա ընթացքում այն նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով փոխարինելու համար, ինչի պարագայում անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն լինի վերադարձման,
- անասնապահությամբ զբաղվող անձին ընձեռել հնարավորություն՝ ծրագրի շրջանակներում տրամադրված կենդանուն փոխարինել նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանիով` ծրագրի պատասխանատուի ու անասնաբույժի անմիջական մասնակցությամբ,
- ծրագրից հանել անասնապահությամբ զբաղվող անձին անասնապահական աշխատանքների կատարման համարվճարվող գումարի նկատմանբ հաշվարկվող և տարածքային կենտրոնի կողմից եկամտային հարկի և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի տրամադրման պայմանը` հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի կարգավորումները, համաձայն որի սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները համարվում են նվազեցվող եկամուտներ,
- տարածքային կենտրոնի մասնագետի` ծրագրի պատասխանատուի կողմից ամսական առնվազն մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացումը փոխարինել 3 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանատուի կողմից ամիսը մեկ անգամ մոնիթորինգի իրականացման պահանջի կատարումը չափազանց դժվար է ժամանակատարության, տրանսպորտային միջոցների անբավարարության և ամիսներ շարունակ կենդանիների արոտավայրերում, սարերում լինելու պատճառով: Միաժամանակ առաջարկվում է ամիսը մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացման պարտականություն սահմանել անասնաբույժի համար` հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակներում նրան է վերապահված կենդանու առողջության մասով հսկողություն իրականացնելը,
- ծրագրի շրջանակներում տրամադրված կենդանուն նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանիով փոխարինելու, ինչպես նաև կենդանու անկման դեպքում մեկ ամսվա ընթացքում այն նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով փոխարինելու դրույթները տարածել որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չավարտված ծրագրերի վրա,
- նախատեսել, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվող անձի գումարային մինչև երեք ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու պարագայում ծրագիրը չի դադարեցվելու, այլ դադարեցվելու է միայն անասնապահական աշխատանքների կատարման համար անձին ամսական կտրվածքով տրամադրվող աջակցությունը: Ծրագիրն ամբողջությամբ կդադարեցվի այն դեպքում, եթե մոնիթորինգի արդյունքում պարզվի, որ անձը նախապես ՀՀ-ից իր բացակայելու մասին չի տեղեկացրել տարածքային կենտրոնին, ինչն էլ առաջարկվում է, որ լինի ծրագրի պահանջ,
- հստակեցնել ծրագրով նախատեսված գործընթացների իրականացման քայլերի հաջորդականությունը։
Վերոնշյալից բացի, նախագծով առաջարկվում է անդրադառնալ նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրավակիրառական պրակտիկայում վերհանված որոշ խնդիրների լուծմանը, այն է՝
- նախատեսել ժամկետ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում տնտեսական գործունեության մեկնարկի համար,
- ծրագրով նախատեսված «ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը փոխարինել «շահութահարկ» բառով` հիմք ընդունելով Հարկային օրենսգրքով սահմանված դրույթները,
- անհատ ձեռնարկատիրոջ համար սահմանել, որ ծրագրի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն վերադարձման, եթե պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է նրա մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքով: Առաջարկը բխում է անհատ ձեռնարկատերերի համար հավասար հնրարավորություններ ապահովելու անհրաժեշտությունից, քանի որ նրանց համար օրենսդրությամբ սահմանված չէ երեխայի խնամքի արձակուրդից օգտվելու իրավունք:
Նախագծով անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշներին։ Համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 2 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե ի թիվս այլ չափանիշների այդ աշխատանքի վայրը գտնվում է աշխատանք փնտրող անձի բնակության միևնույն բնակավայրի կամ տվյալ բնակավայրից մինչև տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրի տարածքում, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության): Սակայն իրականում խնդիրներ են առաջանում հարմար աշխատանքի առկայության և մեկ բնակավայրից մյուս բնակավայր գնալու հետ կապված։ Այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է՝
- աշխատանք փնտրող անձի համար հարմար համարել նաև աշխատանքն այն ոլորտում, որտեղ աշխատանք փնտրող անձն աշխատել է առնվազն մեկ տարի,
- վերանայել աշխատանք փնտրող անձի բնակավայրից աշխատանքի գտնվելու վայրի հեռավորությունը՝ մինչև տասը կիլոմետր հեռավորության փոխարեն սահմանելով մինչև 20 կիլոմետր հեռավորություն,
- վերանայել տրանսպորտային մատչելիությունը՝ սահմանելով մինչև երկու տրանսպորտային միջոցից օգտվելու հնարավորություն։
Նախագծով նախատեսվում է նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի մեկնարկին նախորդող նախապատրաստական աշխատանքներն իրականացնել 10 օրը գերազանցող ժամանակահատվածում:
Նախագծում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի նպատակայնության ու արդյունավետության բարձրացում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
15.09.2020 - 30.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5616
Տպել