Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ 28.09.2020 13:47:21 | Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվելիք 47․27-րդ հոդվածի վերնագրում և տեքստում շարադրված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով։ Վերոնշյալ ձևակերպմամբ առաջարկությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ համար ՀՕ-346-Ն օրենքի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ (նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 06.10.2020թ-ին)։ Վերջինս բխում է նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներից ու մոտեցումներից։ | Ընդունվել է: | Նախագիծը խմբագրվել է: |