Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 17.06.2017 02:07:15 | Առաջարկություն ՙՏնտեսական իրավունքի կենտրոն՚ ՀԿ-ն ողջունում է այս նախաձեռնությունը: ՎԻՎՕ-ն վաղուց կարիք ուներ փոփոխության: Հանրային քննարկման համար ժամանակը շատ քիչ է նախատեսված: Այդ իսկ պատճառով կխնդրեինք, որպեսզի քննարկման ժամանակը երակարձգվի առնվազն 2 ամսով, քանզի փաստաթուղթը շատ ծավալուն է եւ գործնական ու կիրառական առաջարկուևթյուններ անելու համար ժամանակը խիստ սահմանափակ է: Մեր կազմակերպությունն ունի մի շարք առաջարկություններ ճանապարհային երթեւեկության կանոննների խախտման համար վարչական պատասխանատվությունը մեղմելու առումով, որոնք հիմնված են ՃՈ ակտերը բողոքարկելու մեր իսկ փորձի վրա, որոնցից շատերը բավարարվել են, հաշվի առնելով ՎԻՎՕ-յում արձանագրված ոչ կատարյալ դրույթների պատճառով: Մենք այդ առաջարկությունները կներկայացնենք հաջորդիվ: Լավ կլիներ, ոչպեսզի կզմակերպվեր նաեւ հանրային` տետ ա տետ սրահային քննարկում, երբ մտքերի բախում ու բանավեճ կլիներ քննարկվող հարցերի կապակցությամբ: Եթե մենք հիմա այս տեսքով ՎԻՎՕ-ն ուղարկենք Ազգային Ժողով, ապա դա կարժանանա ՀՀ հարկային օրենսգրքի բախտին, ինչը հապճեպ ընդունվելուց, քաղաքացիական հասրակության ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկությունները չընդունելուց հետո, արդեն այսօր ենթարկվում է ակտիվ փոփոխությունների: Մովսես Արիստակեսյան ՙՏնտեսական իրավունքի կենտրոն՚ ՀԿ նախագահ | ||
2 | Անգին Տոնոյան 25.06.2017 00:34:54 | 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածը հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հեդվածի պահանջին: Առաջարկում եմ վերանայել այն: 2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածով սահմանվում է վարչական վարույթին մասնակցող անձանց շրջանակը: Վարչական վարույթի մասնակիցների մեջ առաջարկում եմ ընդգրկել նաև երրորդ անձանց, որոնց իրավունքներն ու օրինական շահերը կարող են շոշափվել գործով կայացված որոշմամբ: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 68-րդ հոդվածի 8-րդ մասում առաջարկում եմ հստակ սահմանել փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների լիազորման կարգը՝ նկատի ունենալով, որ նախագծից պարզ չէ, թե լիազորագիրը պետք է տրվի հասարակ գրավոր ձևով, թե՝ նոտարական վավերացմանբ: Հստակության բացակայությունը կարող է հանգեցնել վարչական մարմնի կողմից իր լիազորությունների չարաշահմանը: | ||
3 | Գեւորգ Հայրապետյան 03.07.2017 13:31:15 | Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի (Անձնական տվյալների պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասում "հավաքման" բառից հետո ավելացնել "ամրագրման" բառը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ անձնական տվյալների մշակում է անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որն, ի թիվս այլնի, կապված է անձնական տվյալները ամրագրելու հետ, այնինչ Նախագծից Օրենքի նշված ձեւակերպումը դուրս է մնացել: Արդյունքում, անձնական տվյալների մշակման այդ ձեւի (ամրագրման) կարգը խախտելու համար պատասխանատվություն չի սահմանվել: | ||
4 | Գեւորգ Հայրապետյան 03.07.2017 13:31:15 | Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի3-րդ մասում "անձնական տվյալների սուբյեկտի" բառերից հետո ավելացնել "կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի" բառերը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տեղեկություններ տրամադրելու ոչ միայն տվյալների սուբյեկտի, այլ նաեւ լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա: Այսպես, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում: Նախագծից դուրս է մնացել լիազոր մարմնին Օրենքով սահմանված տեղեկությունները չտրամադրելու (Օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու) համար պատասխանատվությունը: |