Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 25-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքով ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով պայմանավորված ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն ՀՀ օրենքը:
Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է 2021 թվականի հունվարի 1-ից), որի համաձայն 2021 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի թիվ 1 հավելվածը։
Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված է, որ շինությունների ըստ ավարտվածության աստիճանի դասակարգումը վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի թիվ 1 հավելվածով նախատեսված շինություններին:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված շինությունների ըստ ավարտվածության աստիճանի դասակարգումը վերաբերում է Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքով նախատեսված շինություններին:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված հղումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետում նշված կարգավորումը համապատասխանեցնել 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումներին:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի թիվ 645-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
10.09.2020 - 25.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5983
Տպել