Հիշել նախագիծը
«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
21 - Կողմ
-
35 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Arsen Karapetyan 09.09.2020 18:31:14 | Թույլ է թույլ, Կարող եմ ավելի սարսափելի առաջարկներ անել, սպառողների իրավունքների ոտնահարման համար, օրինակ ցանկացած քաղաքացի ով անցնում է բանկի կողքով և չի վերցնում սպառողական վարկ 38 տոկոս տարեկան տոկոսադրույքով, տուգանել նվազագույն աշխատավարձի 700 պատիկի չափով։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախագիծն իրոք անընդունելի է | Չի ընդունվել | Տես՝ կետ 1 |
2 | Mari Margaryan 09.09.2020 18:39:44 | Տեղից էլ, բանկերը ամենաթողության կարգավիճակ ունեն, աննման բարձր տոկոսներով գումար են ծախում մարդկանց վրա, ևս մեկ առավելություն տալ իրենց հիմարություն է | Չի ընդունվել | Տես՝ կետ 1 |
3 | Մոնթե Կարապետյան 09.09.2020 19:19:34 | ես ինչքան հասկացա ավելի վատացնում եք օրենքները ու էլի բանկերի կողմն եք բռնում, հազիվ լավ օրենք կար որ ստիպում էր դրաց ուշադիր լինել մարդկանց նկատմամբ. փոփոխությունները ՍԽԱԼ են | Չի ընդունվել | Նախագծով առաջարկվող փոփոխությունների պարագայում անգամ բանկերի կամ ֆինանսկան և վարկային կազմակերպությունների գործողությունների վերահսկաման մեխանիզմները փոփոխության չեն երթարկվու, որի պարագայում անգամ վերջիններիս կողմից օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք: |
4 | Susanna Arzumanyan 13.09.2020 22:28:09 | բանկերը իբր քիչ արտոնալ դիրքերում էին հիմմա էլ էս արտոնությունը տվեք, բա իհարկե, հո սպառողների շահերը չէիք պաշտպանելու | Տես՝ կետ 1 | |
5 | Gayane Gharagebakyan 14.09.2020 23:34:31 | Կարծում եմ կարիք կա նախագծերի լրամշակման, չի ծառայելու հիմնական նպատակին՝ սպառողի շահերի պաշտպանությանը։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքը փաստորեն ունի ավելի կարևոր առաքելություն՝ կապահովի նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը։ Այսինքն, սպառողը կվերլուծի կազմակերպության ներքին կանոնակարգերը և կբացահայտի գործարար վարվելակերպի կանոնների օրենքով տրվող լայն հասկացության խախտումը, հաստատ տուժանքից շատ գումար կծախսի, որ ապացուցի թույլ տրված խախտման և իր կրած վնասի կապը; հաստատ չի դիմի դատարան, որ անհարկի չծանրաբեռնի: Կարծում եմ սա Արդարադատության նախարարության դիլետանտության արդյունք է կամ միտումնավոր բառախաղ։ Եթե առաջարկվող փոփոխությունների նպատակն ազնիվ է, հետ ուղարկեք լրամշակման։ | Չի ընդունվել | Նախագծերը նպատակ են հետապնդում ապահովելու բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը, ինչպես նաև ուղղված են դատարանների անհարկի ծանրաբեռնվածության նվազմանը: Բացի այդ, պետք է նշել, որ առաջարկները բոլորովին ուղղված չեն սպառողի կամ ավանդատուի իր խախտված և ցանկացած իրավունքի պաշտպանության հնարավորության զրկմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ առաջարկվող փոփոխության պարագայում վերջինս իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ավելին, առաջարկվող կարգավորումը առավել կհեշտացնի սպառողների կողմից իրենց իրավունքների հնարավոր խախտման դեպքում փոխհատուցում ստանալու ընթացակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն գործող կարգավորման, երբ նման իրավունքները տեղ են գտնում բանկերի սահմանած ներքին ակտերում, որոնք շատ հաճախ դժվարամատչելի են և ծավալուն, նախագծի ընդունման պարագում այն հնարավոր կլինի առավել դյուրին գտնել հենց օրենքներում: |