Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2020 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին

           

                Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետը՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա: 
  3. ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսա­վորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ և  2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ որոշումները շարունակում են գործողությունը մինչև դրանց շրջանակներում ծագած հարաբերությունների ավարտը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    08.09.2020 - 24.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7761

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա

23.09.2020

Առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը․ «Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը Շահառուի համար հարկային պարտավորություն չի առաջացնում»։

Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա

23.09.2020

Առաջարկում ենք ծրագրի 37 և 38-րդ կետերից անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու, եթե այգեհիմնման համար սահմանված դիմորդների հանրագումարային պահանջը գերազանցի կանխատեսված սահմանաչափերը՝ 60 և 40 հա։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ մեր կանխատեսումներով 2021 թվականին ծրագրի շրջանակում կարող էր հիմնվել առնվազն 170 հա վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով և առնվազն 130 հա մասնակի փոխհատուցման բաղադրիչով։

Հայաստանի Երիտասարդ Ֆերմերների Ասոցիացիա

23.09.2020

Առաջարկում ենք կետ 23․ 14․գ․ կետում նշված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքերն առաջարկում ենք մանրամասնել, թե որ դեպքում կարող է տրվել բացասական եզրակացություն։ Առաջարկում ենք կազմել տեղազննության ստուգաթերթ․ 1․ Գործող կաթիլային համակարգի առկայություն, 2․ կարկտապաշտպան համակարգի կամ ապահովագրության առկայություն, 3․ տնկիների առկայություն՝ ըստ դիմումում նշված չափանիշների և կպչունության ցուցանիշի բավարարում, 5․ խորհրդատուի հետ պայմանագրի առկայություն, 6․ ջրային ռեսուրսների հասանելիություն, 7․ գրանցամատյանի առկայություն Ըստ էության այս կետերը ներառում են Ծրագրի շրջանակում սահմանված բոլոր պահանջները։ Ծրագրով սահմանված մնացած բոլոր պայմաններն (փաստաթղթերի ներկայացումը և այլն) արդեն բավարարվել էին Նախարարության հետ պայմանագիր կնքելուց առաջ։

Տեսնել ավելին