Հիշել նախագիծը
«Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին»
-
38 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գրիգոր Ղարիբյան 10.09.2020 09:17:35 | Շնորհակալություն այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծը շրջանառելու համար : Առաջարկում եմ մրցույթային հանձնաժողովում ընդգրկել նաև Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչին: Հարգանքով , Ճյուղային միության նախագահ Գրիգոր Ղարիբյան | ||
2 | Գրիգոր Ղարիբյան 14.09.2020 11:35:29 | Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան | ||
3 | Անուշ Համբարձումյան 10.09.2020 14:07:25 | Շնորհակալություն հրաշալի գաղափարի համար:Խնդրում եմ հստակեցնել եթե խմբով ներկայացնեն աշխատանք,ապա խմբի յուրաքանչյուր անդամ առանձին խրախուսվու՞մ է: | ||
4 | Գայանե Սաֆարյան 10.09.2020 15:38:02 | Առաջարկում եմ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռնել նաև փոխտնօրեններին: | ||
5 | Գայանե Սաֆարյան 10.09.2020 15:45:09 | Առաջարկում եմ մասնակցության համար տվյալ ոլորտում զբաղվածության պարտադիր շեմը 2 տարվա փոխարեն սահմանել՝ առնվազն 5 տարի: |