Լրամշակման փուլում է
Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ (մոնիթորինգ) անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի 14.02.2019թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 1-ին պարբերության կատարումն ապահովելու, մասնավորապես՝ պետական գույքի օգտագործման և պահպանման վիճակը բացահայտելու և բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով լիազորված մարմնին հանձնված պետական գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությամբ։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել։ Վերջինս չափազանց կարևոր գործիքակազմ է պետական գույքի հետագա կառավարման ժամանակ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել նաև անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նոր գործիքակազմը հնարավորություն կտա պարզել անշարժ գույքի վիճակը, բացահայտել տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումների բացահայտումը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել մոնիթորինգի համակարգ, որի ներդրման շնորհիվ լուծում կստանան հետևյալ հարցերը.
-պետական գույքի բոլոր տարրերի վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան, այդ փոփոխությունների դրական կամ բացասական միտումները,
- չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործող պետական գույքի մակերեսները և բնութագրիչները,
- մասնավոր անձանց օգտագործման հանձնված պետական գույքի օգտագործման վիճակը և օգտագործումից ստացված արդյունքների դինամիկան և միտումը,
- պետական մարմիններին և կազմակերպություններին ամրացված և օգտագործման հանձնված անշարժ գույքի պահպանման և օգտագործման վիճակը,
- պետական մարմիններին և կազմակերպություններին ամրացված և օգտագործման հանձնված անշարժ գույքի օգտագործման համապատասխանությունը մարմնի կանոնադրական գործառույթներին։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում՝ պետական գույքի օգտագործման և պահպանման վիճակի բացահայտման և բարելավման համար կստեղծվի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու գործուն համակարգ, որի շնորհիվ կբարձրացվի անշարժ գույքի օգտագործման արդյունավետությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
-
Քննարկվել է
08.09.2020 - 28.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6275
Տպել