Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի  ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով պայմանավորված:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշումն անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին։

Ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների եվ ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԿԱ ոստիկանության պետի 2003 թվականի մայիսի 16-ի թիվ 6-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 19-ի թիվ 361-Ն համատեղ հրամանով հաստատված ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը ներառել 2003թ. թիվ 175-ն  որոշման մեջ՝ հաշվի առնելով Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 11-րդ 3-րդ մասը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-ին հոդվածի 3-րդ մասը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նոր ընդունելության և ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների ուղեկցմամբ ծառայության հետագա ընթացքը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների եվ ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԿԱ ոստիկանության պետի 2003 թվականի մայիսի 16-ի թիվ 6-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 19-ի թիվ 361-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    08.09.2020 - 23.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6257

Տպել