Լրամշակման փուլում է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացի (այսուհետ՝ շահագործումից հանելու գործընթաց) ապահովումն է:
Հոդված 2. Շահագործումից հանելու գործընթացի իրականացումը
Շահագործումից հանելու գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովումը
Շահագործումից հանելու գործընթացն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4. Շահագործումից հանելու ռազմավարության մշակումը
Շահագործումից հանելու ռազմավարությունը մշակում և դրան հավանություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը
Շահագործումից հանելու գործընթացի իրականացման ընթացքի մասին հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
16.06.2017 - 10.07.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9158
Տպել