Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի տեսակները:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքով օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված լրացմամբ սահմանվել է հաշվարկային փաստաթղթի նոր տեսակ` լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ: Նշված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը:

Օրենսգրքում կատարված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման մեջ:

Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,

2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:

ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման պահանջների համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ, 56-րդ հոդվածի 12-րդ մասերով սահմանված պահանջներին:

  • Քննարկվել է

    03.09.2020 - 18.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6231

Տպել