Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------- 2020 թվականի №...Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի №487Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգա­վորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի «Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը հաստատելու մասին» №487Ն՝
  • որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «կամ աճուրդի» բառերը.
  • որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
  • որոշումը լրացնել 1.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

   «1.1. Այն դեպքերում, երբ սույն որոշման հավելվածում նշված ռադիոհաճա-խականությունները նախատեսված են նաև պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնա-ժողովը մրցութային գործընթացն սկսում է իրավասու մարմնի հետ համակարգման աշխատանքներից հետո:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

               ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                        Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ 

                                                           

             ք.Երևան

          ----- 2020թ. 

 

Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային

 ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
               2020 թվականի -----ի №--Ն որոշման

 

"Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային

 ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
               2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշմամբ

 

  

ՑԱՆԿ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

  1. 450-470 ՄՀց (բացառությամբ 451,650 ՄՀց)
  2. 791-801 ՄՀց
  3. 832-842 ՄՀց
  4. 1780-1785 ՄՀց
  5. 1875-1880 ՄՀց
  6. 1910-1935 ՄՀց
  7. 2020-2025 ՄՀց
  8. 2110-2125 ՄՀց
  9. 2560-2570 ՄՀց
  10. 2680-2690 ՄՀց»:
  • Քննարկվել է

    01.09.2020 - 17.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4492

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ