Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ

80%20%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 31.08.2020 14:17:55 Առաջարկում եմ նախագծի հավելավածի 215 կետը, Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում, հանել, քանի որ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծում այն պետք է ներառվի: Իսկ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում։ Պարզաբանում Նախագծում տվյալ միջոցառման ամրագրումը բխում է "Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտգաործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին" օրենքից։ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հաստատումից հետո սույն միջոցառման կատարողական կհամարվի կառավարման պլանի այն բաժինը, ինչը կարտացոլի տվյալ միջոցառման պահանջը։
2 Ազգային ջրային համագործակցություն 01.09.2020 10:31:20 ԵՄ Ջրային նախաձեռնություն + Արևելյան գործընկերության երկրների համար (ENI/2016/372-403) ծրագրի շրջանականերում մշակվել է "Սևանի ջրավազանային կառավարման պլանը", որը կառավարության որոշմամբ հաստատվելու և իրականացվելու է 2021-2027թթ. ընկած ժամանակահատվածում: Կառավարման պլանն ունի նաև միջոցառումների ծրագիր, որտեղ որպես առաջնահերթություն նշված է Արգիճի (5500մ3 ծավալով) և Աստղաձոր (1250000մ3 ծավալով) ջրամբարների կառուցումը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրում նշված է 3 այլ ջրամբարի կառուցում: Խնդրում եմ հստակեցրեք և տարեկան գործողությունների ծրագիրը համահունչ դարձրեք Սևանի ջրավազանային կառավարման պլանում ներառված միջոցառումների հետ: Պարզաբանում Նախագծում տվյալ միջոցառման ամրագրումը բխում է "Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտգաործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին" օրենքից։