Հիշել նախագիծը

«Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ___________________ 2020 թվականի N __________ -Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2020 թվականի

ապրիլի ____-ի _____-ի N_____-Ն որոշման

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

 

 

 

  1. Սույնով կարգով սահմանվում է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի և ձևաչափի հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
  3. Մաքսային վերադաս մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունը՝ համաձայն ձևի :

 

 

 

 

 

 

 

 

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

___________________________________ ընթացքում ՀՀ ներմուծված

(հաշվետու ժամանակահատված)

____________________________________________  ծավալների վերաբերյալ

(ռազմավարական պաշարում ամբարվող նյութական արժեքի անվանումը)

 

 

N

Ներմուծող կազմակերպության  անվանումը

Ներմուծված նյութական արժեքի տեսակը

Չափի միավոր

Քանակ

Ծանոթ-ություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՐՄՆԻ  ՂԵԿԱՎԱՐ     --------------------------------------------------------------------

                                                                           (Անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

Կ.Տ.

  • Քննարկվել է

    28.08.2020 - 12.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8033

Տպել