«Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկը ներառում է ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դռանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարները: Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշությունը բխում է «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, որով սահմանվում է, որ այդ ապրանքները այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում դրանց արժեքի փոխհատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում դրանց արժեքի փոխհատուցման կարգը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի այլ կազմակերպություններին կամ սպառողներին տրամադրման դեպքում դրանց արժեքի փոխհատուցման կարգը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
28.08.2020 - 12.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8343
Տպել