Լրամշակման փուլում է
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ սահմանված են ԵՏՄ մաքսային տարածքով արտահանման և ներմուծման համար սահմանափակ տեղափոխման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է: Այդ ցանկերում նշված են նաև նյութերի/արտադրանքների ծածկագրերն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից սահմանված ցանկերում առկա ծածկագրերը համապատասխանեցնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին։
-
Քննարկվել է
28.08.2020 - 15.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5613
Տպել