Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Ներկայումս, Կառավարության որոշման համաձայն` ՀՀ ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները համապատասխանում են միայն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին:

Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի համաձայն` ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների վրա (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները, բացի վերը նշված տվյալներից,  պետք է համապատասխանեն նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների տվյալներում ներառել նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:

  • Քննարկվել է

    27.08.2020 - 11.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5951

Տպել