Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N912-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------- 2020 թվականի N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ կետի և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» N 912-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետից հանել 101-րդ ենթակետը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Սուրեն Արտակի Քյուրումյան, ծնվ.՝ 11.01.1998թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Մամիկոնյանց 3-րդ շենք, բն. 99, Բոննի համալսարան: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ»։
-
Քննարկվել է
24.08.2020 - 08.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7392
Տպել