Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:».
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «կազմում է 10%» բառերը փոխարինել «կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.
գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «արժեքի 10%-ը» բառերը փոխարինել «ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.
դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 10%-ը» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10%-ը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10%-ը,» բառերով.
2) որոշման 2-րդ հավելվածում՝
ա. 6-րդ կետի առաջին նախադասությունում և 1-ին ենթակետում «ընտանիքի» բառից հետո լրացնել «՝ համավարկառու հանդիսացող» բառերը.
բ. լրացնել 10.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն զինծառայողին տրված տեղեկանքն ուժի մեջ է ոչ ավելի, քան տեղեկանքի տրման օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 20-ը, որը լրանալու դրությամբ զինծառայողի կողմից սույն կարգ 11-րդ կետում նախատեսված պայմանագիրը պատասխանատու ստորաբաժանում չներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանման կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրառում է կատարվում ծրագրի մասնակիցների ռեեստրում՝ տվյալ զինծառայողի համար սույն կարգով սահմանված վարկավորման ծրագիրը դադարած լինելու մասին: Տեղեկանքի տրման օրվանից եռամսյա ժամկետում զինծառայողը կարող է հրաժարվել ծրագրին մասնակցելու իրավունքից՝ դիմում ներկայացնելով համապատասխան մարմնի ղեկավարին և հետ վերադարձնելով տրված տեղեկանքը: Եթե ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների քանակը չի գերազանցում տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում վիճակահանությանը մասնակցած և առանց նշման թերթիկ հանած զինծառայողների թվին, ապա վերջիններիս պատասխանատու ստորաբաժանման կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ այդ մասին անհրաժեշտ գրառում կատարելով ծրագրի մասնակիցների ռեեստրում, իսկ եթե առանց նշման թերթիկ հանած զինծառայողների քանակը գերազանցում է ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվը, ապա առանց նշման թերթիկ հանած զինծառայողների մասնակցությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր վիճակահանություն՝ սույն կարգի 9-րդ կետի պահանջների համաձայն:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: