Հիշել նախագիծը
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արամ Անտոնյան 25.08.2020 16:39:44 | Գյուղական շատ համայնքներում չկան համայնքների ղեկավարների տեղակալներ։ Այս դեպքում ո՞վ է լինելու աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը)։ | ||
2 | Արամ Ճուղուրյան 25.08.2020 21:02:46 | Առաջարկում եմ նախագծում ներառել խոշորացված համայնքների մասով վարչական ղեկավարի կամ այլ լիազորված անձի մասով հստակեցում, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա նախագծում լրացում կատարելու։ | ||
3 | Հայկ Հովհաննիսյան 25.08.2020 22:59:52 | Հետաքրքիր առաջարկ է, կարելի է այս առումով ուսումնասիրել Չինաստանի փորձը։ Մեր մասով ասեմ, որ փոփոխությունն ընդունվելու դեպքում, կարիք կլինի այլ փոփոխությունների, մասնավորապես խոսքս վերաբերվում է համայնքների ղեկավարների տեղակալների՝ զինված ուժերում հրամանատարական պաշտոններում ծառայած լինելուն։ Հակառակ դեպքում կարծում եմ, որ աշխարհազորային զորամասերի և ստորաբաժանումների կառավարումը կարող է ձախողվել։ | ||
4 | Արամ Յաղուբյան 02.09.2020 13:19:59 | Գյուղական համայնքներում ԳՈՒՄԱՐՏԱԿ՝ մինչև 150 մարդ հաշվով հավաքագրել գործնականում հնարավոր կլինի ոչ միշտ: Երևան քաղաքում գրանցված է 1 մլն ավել բնակիչ: Պետք է բաժանել ըստ վարչական շրջանների: Իսկ արդյոք ՀՐԱՄԱՆԱՏԱՐ նշանակվող անձը ՊԻՏԱՆԻ՞ է զինծառայության կամ անցել է արդյոք զինծառայություն, ունի արդյոք փորձ՞՞՞: Պետք է լինի առանձին պայմանական հաստիք՝ պահեստազորի սպայի նշանակմամբ, ընդ որում՝ ՎԱՇՏԻ հրամանատար կարող է լինել կապիտանից մայորը, ԳՈՒՐԱՄՐՏԱԿԻ հրամանատար՝ մայոր կամ փոխգնդապետ: Իսկ մտածել եք բուժապահովման մասին՞՞՞՞: | ||
5 | Արամ Յաղուբյան 02.09.2020 13:23:17 | Իսկ պահեստազորը՞: Առաջարկում եմ զինվորական նեղ մասնագիտություն ունեցող պահեստազորայիններին չընդգրկել աշխարհազորի կազմի մեջ՝ միայն հրաձիգներին, կապավորներին, որոշ կատեգորիայի բուժաշխատողներ և այլն: | ||
6 | Արամ Յաղուբյան 02.09.2020 13:23:17 | Աշխարհազորի կազմի մեջ ընդգրկել ըստ տարիքային ցենզի՝ 1-ին հերթ - մինչև 45 տարեկան, 2-րդ հերթ՝ 45-ից բարձր: | ||
7 | Արամ Յաղուբյան 02.09.2020 13:25:48 | Հիմա զենքը զորամասում պահելու հետ կապված: Եթե ես լինեմ ազերի հրամանատարը, առաջին հերթին հրետանային կրակով խոցելու եմ զորանոցները, որտեղ պահվում են նաև աշխարհազորի զենքերը: Մյուս հարցը՝ դեպի զորանոց հարևան գյուղից շտապող խումբը ընկավ թշնամու դիվերսիոն խմբի ծուղակը՝ ինչ եք անելու՞՞: Մորթվելու են՞՞՞: Եթե չեմ սխալվում, ամեն գյուղում կա ոստիկանական հենակետ: Իսկ այնտեղ նաև զենք են պահում, չէ՞: Քննարկեք այդ հնարավորությունը: | ||
8 | Արամ Յաղուբյան 02.09.2020 13:27:57 | Մյուս գործնական հարցը: Օրինակ, Թալինի որևէ գյուղի աշխարհազորայինները հավաքվում են և ուղարկվում Տավուշ: Որտեղ են զենք ստանալու՞՞՞: Տավուշում՞՞՞: Բա որ վաղն էլ կարիք լինի ուղարկել Սյունիք՞՞: Վերջի վերջո յուրաքանչյուրին կոնկրետ զենք եք չէ ամրագրելու՞: Զենքը պետք է լինի տեղում!!!!!! |