Հիշել նախագիծը
««Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
-
14 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Давид Григорян 25.08.2020 14:55:11 | Նաև արաջարկում եմ,որպեսզի դպրոցներում ևս անցկացվեն ակտիվ ռազմագիտական և պրակտիկ դասեր,կիակային դասնթացներ,արաջին օգնության մասին դասնթացներ,որպեսզի մեր երեխաները դեռ փոքր տարիքում արդեն պատկերացում կազմոն թե ինչ է զենքը և կարքղանան օգտվեն դրանից։ | ||
2 | Հրաչյա Պետրոսյանց 29.08.2020 11:55:37 | Առաջարկում եմ 1. Նվազագույնը մեկ աստիճանով իջեցնել համայնքներում ստեղծվող ստորաբաժանումները։ Այսինքն առաջարկվող գումարտակը դարձնել վաշտ կամ դասակ, բրիգադը դարձնել գումարտակ, զորամիավորումը դարձնել զորամաս։ Դրանով ինչ որ չափով կլուծվեն աշխարհազորի կառավարման, ապահովման, մարտական պատրաստության հետ կապված բազմաթիվ խորքային հարցեր, որոնք նախագծի հեղինակները ըստ երևույթին չեն էլ պատկերացնում։ 2. Հստակ սահմանել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն գյուղապետի, քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի տեղակալներ հանդիսացող այլապես այդ պաշտոններին կարող են նշանակվել ոչ կոմպիտենտ անձինք։ | ||
3 | Հրաչյա Պետրոսյանց 29.08.2020 11:59:23 | Ինչպես նաև հստակ սահմանել աշխարհազորային շտաբ հասկացությունը, այլապես ներկայացված տարբերակում դա անհասկանալի է, թե ինչպես է կազմվում, ով է ընդգրկվում և այլն։ | ||
4 | Տիգրան Ստեփանյան 01.09.2020 09:27:08 | Պարտադիր զինվորական ծառյությունից խուսափած անձանց տալ հնարավորություն միանալ նույնպես աշխարհազորին այսպիսով լուծելով աշխարհազորի համալրումը եւ երիտասադությանը վերադարձի հնարվորություն տալ հայրենիք։ ։ | ||
5 | Գառնիկ Ստեփանյան 01.09.2020 17:48:30 | Առաջարրկում եմ ներգրավել ծառայությունից խուսափած բոլոր զինակոչիկներին..ում 27-ը լրացել է.հնարավորություն տալով անհրաժեշ-տության դեպքում պաշտպանելու Հայրենիքը: | ||
6 | Արամ Յաղուբյան 04.09.2020 11:32:55 | ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել 29.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 29.1. Աշխարհազորը 1. Աշխարհազորը ----: 2. Աշխարհազորի նպատակներն են՝ 1/ 2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը. 3) Հայաստանի -----: 3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝ 1) մասնակցությունը ----ը. 2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ. Աշխարհազորն ունակ չի լինելու ՄԻԱՅՆԱԿ պայքարել Ձեր ասած հատուկ զորքերի դեմ: Կարծում եմ որ պետք է լիներ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ձևը: | ||
7 | Յուրի Օհանյան 05.09.2020 00:01:11 | Առաջարկում եմ աշխարհազորի մեջ ընդգրկված անձի համար հաշվել աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ պահեստազորում գտնվող անձանց, ովքեր կլինեն պահեստազորում' առաջին ու հաջորդ հերթական կոչումների շնորհում իր ժամանակին, այլ ոչ մեկ տարի հետո ու զորավարժությունների մասնակցելուց հետո։ | ||
8 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ վերանայել աշխարհազորի ձևավորման գործընթացում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: Աշխարհազորի ձևավորման և կառավարման առաջարկվող մոդելը կարող է մի շարք խնդիրների պատճառ հանդիսանալ. 1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալների վրա ի պաշտոնե ըստ էության զինվորական պարտականություններ դնելը ռազմականացնում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն իսկ պաշտպանության հետ կապված մի շարք գործառույթներ ունեն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 1-ին մասի երկրորդ կետի համաձայն համայնքի ղեկավարը մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ը սահմանում պաշտպանության բնագավառում մարզպետի լիազորությունները: Ներկա տեսքով օրենքը մարզպետի տեղակալի հաստիք չի նախատեսում: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծն առաջարկում է ստեղծել մարզպետի տեղակալի հաստիք, որի լիազորությունների շրջանակը, համաձայն օրենքի նախագծի, սահմանափակվում է աշխարհազորի հետ աշխատանքով: Ըստ էության մարզպետի տեղակալը դառնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մարզի վարչակազմում: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ուղղակի տեղում չլինեն, ինչի արդյունքում ռազմական գործողություններում անմիջապես չներգրավված տեղական բնակչությունը (այն որ պաշտոնյաները նախատեսում են, որ աշխարհազորում ներգրավվելու է 100 հազար մարդ, ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու է ռազմական գործողություններում չներգրավված մի քանի հարյուր հազար մարդ), պատերազմի պայմաններում կմնա առանց իշխանության առաջնորդության, ինչը խնդրահարույց է: 2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն ի պաշտոնե ներգրավվում են հատուկ պատրաստություն պահանջող գործառույթներում (դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների), ինչի համար սովորաբար տարիների պատրաստվածություն, հատուկ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ են պահանջվում: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն այդպիսի գիտելիքներ, հմտություններ և կարողություններ կարող են չունենալ (եթե նրանք պաշտոնաթող զինվորական կամ ոստիկան չեն, ապա ուղղակի չեն կարող ունենալ): 3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները դառնում կրկնակի ենթակայության պաշտոնյաներ, ինչը կառավարման տեսակետից համարվում է անարդյունավետ և ոչ նպատակահարմար: Անհրաժեշտ է խուսափել զինված ուժերում (իսկ այս նախաձեռնության արդյունքում աշխարհազորը փաստացի դառնում է զինված ուժերի մաս) կրկնակի ենթակայության պաշտոնյաներ ունենալուց: 4. Եթե աշխարհազորում ներգրավված «շարքայինները» անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն, իսկ նրանց «հրամանատար» հանդիսացող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները անցած չլինեն պարտադիր զինվորական ծառայություն, նման ստորաբաժանումներում մեծ կլինի անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ունենալու հավանականությունը: Աշխարհազորի ստորաբաժանումների հրամանատարները պետք է լինեն ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, այլ աշխարհազորայինների շրջանում հեղինակություն վայելող և զինվորական գործի մասին առնվազն նվազագույն գիտելիքներ ունեցող քաղաքացիներ: 5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունը և վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող համայնքների խոշորացման հիմնավորումներից մեկը եղել է համայնքների ծախսերի օպտիմալացումը, ինչը ենթադրում է, որ մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք կարող է չլինել: | ||
9 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ փոփոխություն և լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում աշխարհազորի դերը, նշանակությունը, գործառույթները և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: 2020թ. հուլիսի 10-ին Անվտանգության խորհրդի կողմից հաստատված (https://www.seco.am/security_council/sessions/61?lang=hy ) Ազգային անվտանգության ռազմավարությունը անդրադառնում է ՀՀ զինված ուժերի (և “Պաշտպանության մասին” ՀՀ օրենքի համաձայն նրա անբաժանելի մաս կազմող պահեստազորի) արդիականացմանը, կառավարման և ղեկավարման համակարգի զարգացմանը, կարողությունների զարգացմանը (4.17 պարբերություն), զինված ուժերի պատրաստվածության բարձրացմանը (4.18), ՀՀ զինված ուժերի միջազգային անվտանգության ապահովմանը մասնակցությունը (4.20), զինվաժ ուժերի արդյունավետ ղեկավարմանը (4.21), զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի գործում ռազմարդյունաբերական համալիրի առանցքային գործոնի զարգացմանը (7.39): 2020թ. հուլիսի 10-ին հաստատված ազգային անվտանգության ռազմավարության մեջ «աշխարհազոր» բառն ընդհանրապես չի օգտագործվել: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2019թ. հուլիսի 16-ի №935-Ա որոշմամբ: Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վրա գրեթե մեկ տարվա աշխատանքի արդյունքում միջգերատեսչական հանձնախումբը անհրաժեշտ չի գտել անդրադառնալ 100 հազարանոց աշխարհազորի հարցին, այն դեպքում, երբ համաձայն ներկայացված նախագծի աշխարհազորի վրա է դրվելու այնպիսի կարևորագույն գործառույթներ, ինչպիսիք են դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերին դիմակայելը, չեզոքացնելը և ոչնչացնելը, երկրի տարածքի, բնակչության, կարևորագույն օբյեկտների ու ենթակառուցվածքների պաշտպանությունը: Ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելուց մեկ ու կես ամիս հետո հանրային քննարկման է ներկայացվել այսպիսի կարևորագույն օրենքի նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պաշտպանական համակարգի կարևորագույն տարրերից մեկին: Այս իրավիճակը կարող է ՀՀ վարչապետի աշխատակազմում, Ազգային անվտանգության խորհրդում և ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմավարական պլանավորման կարողությունների բարելավման անհրաժեշտության ցուցիչ հանդիսանալ: Դրանով պայմանավորված առաջարկում եմ իրականացնել ներքին ուսումնասիրություն և գնահատում, ռազմավարական պլանավորման աշխատանքների թերությունները վերհանելու և դրանց վերացման ուղղությամբ միջոցառումներ նախատեսելու համար: Ի տարբերություն պահեստազորի, աշխատազորը չի կարող համալրվել զինված ուժերի անբաժանելի մաս, որովհետև հիմնվում է կամավորության վրա: Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կամավորության վրա հիմնվել չի կարող: Աշխարհազորը կարող է և պետք է ավելացնի զինված ուժերի կարողությունները և կարևոր է, որպեսզի ազգային Անվտանգության ռազմավարությունը հստակեցնի այդ լրացման հանգամանքը, նպատակը, ձևերը և այլ հանգամանքներ: | ||
10 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի №650-Լ որոշման մեջ ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №1030-Լ և 2019թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշումներով ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի կարողությունների զարգացման, պաշտպանության նպատայով մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով մի շարք կարևորագույն միջոցառումներ են նախատեսվել, սակայն դրանցից ոչ մեկով ՀՀ կառավարությունը աշխարհազորի ձևավորման ուղղությամբ միջոցառումներ չի նախատեսել: Օրինակ, միջոցառումների ծրագրի (բոլոր ներկայացված տեղեկությունները վերցվել են ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 15-ի №650-Լ որոշումից). Կետ 204-ով նախատեսվում է Պաշտպանության պլանավորման և ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրում, որի շրջանակներում նախատեսվում էր մինչև 2019թ. նոյեմբերի առաջին տասնօրյակ «Մշակել և Անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել ՀՀ պաշտպանության պլանավորման գործընթացի մոդելի նախագիծը», իսկ մինչև 2020թ. մարտի 30-ը «Անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ Պաշտպանության պլանավորման մոդելի պահանջներն ու դրույթները նորմատիվ իրավական ակտերով ամրագրելու, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ»: Կետ 205-ով նախատեսվում է «Պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավում»: Աշխարհազորի վերաբերյալ նախագծերով ներկայացված փաստաթղթերը ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված չեն: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը օպերատիվ կառավարման փաստաթուղթ է, որն անհրաժեշտության դեպքում կարող է և պետք է ենթարկվի փոփոխության, որպեսզի հնարավորինս ճիշտ արտացոլի այն առաջնահերթ խնդիրները, որոնց վրա աշխատում են պետական մարմինները: | ||
11 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ աշխարհազորի ձևավորման զուգահեռ շարունակել ավելի շատ ուշադրություն դարձնել պահեստազորի կարողությունների կատարելագործմանը և զարգացմանը Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: Վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարությունը զգալի աշխատանքներ է կատարում պահեստազորում գտնվող սպաների և շարքայինների գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ: Սակայն ՀՀ պաշտպանունակությունը բարելավելու գործում պահեստազորի կատարելագործման, զարգացման և ծավալման կարողությունը զգալի պոտենցիալ ունի: Որևէ աշխարհազոր չի կարող լուծել ռազմավարական խնդիրներ, եթե զինված ուժերը և նրա անբաժանելի մաս հանդիսացող պահեստազորը չկարողանան նպատակային, արդյունավետ և թիրախավորված օգտագործել կրակային կարողությունները և ժամանակին ոչնչացնեն հավանական հակառակորդի կառավարման կենտրոնները և դրանց պահեստային ենթակառուցվածքները, կապի և տրանսպորտային հանգույցները, ռազմամթերքի, վառելիքի և սննդի պահեստները: Առաջարկում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել պահեստազորի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: Եթե ՀՀ ՊՆ-ն կարծիքով «հավանական հակառակորդը» կարող է ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը (ինչպես նշված է նախագծի հիմնավորումներում), այդ թվում հակառակորդի զինված ուժերի ներթափանցման խմբերի լայնորեն կիրառմամբ, ապա ոչ միայն աշխարհազորը, այլ բնակչության բացարձակ մեծամասնությունը ներգրավված է լինելու ՀՀ բնակավայրերը անմիջապես ակտիվորեն պաշտպանելու գործում և համապատասխան զենքի և զինամթերքի առկայության դեպքում ցանկացած բնակավայրի յուրաքանչյուր շենք և շինություն դառնալու է դիմադրության կենտրոն: Վերջին տարիներին Երևանի կենտրոնի այլանդակ կառուցապատումը այն ավելի խոցելի է դարձրել հավանական հակառակորդի հարձակման դեպքում, քանի որ ի տարբերություն աշխարհի տարբեր երկրների հարձակումների ենթարկված մի շարք բնակավայրերի, Երևանի կենտրոնի կառուցապատման արդյունքում մի շարք դեպքերում շինությունների միջև փոքր հեռավորությունները, դրանց նկուղների ու տանիքների կառուցապատումը դրան դարձրել են դիմադրության կազմակերպման համար ոչ պիտանի: | ||
12 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ զերծ մնալ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց և նախատեսել աշխահրազորի և վերջինիս հրամանատարական կազմի ձևավորում զուտ կամավորության հիման վրա Առաջարկվող նախագիծը նախատեսում է աշխարհազորի ձևավորում կամավորության սկզբուքնի հիմա վրա և վերջինիս ենթակայություն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով ԽՍՀՄ-ից ժառանգած «կամավոր-պարտադիրության» փորձը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավար դերը կարող է աղավաղել աշխարհազորի «կամավոր» բնույթը: Աշխարհազորում ընդգրկվելու սահմանափակումները բարելավման կարիք ունեն (ենթակա է, պարտադիր զինվորական ծառայության, հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող, պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում): Անհրաժեշտ է դիտարկել նաև աշխարհազորային դառնալ ցանկացողի առողջության հետ կապված հարցերը, դատվածությունը, այլ հանգամանքներ: Օրինակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է բացատրվելու այն հանգամանքը, որ առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին կարող է անդամագրվել աշխարհազորին (եթե նա ի վիճակի չէ կատարել պարտադիր զինվորական ծառայության գծով պարտականությունները, ինչպես կարող է կատարել աշխարհազորի հետ կապված պարտականությունները): | ||
13 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ վերանայել հավանական հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի դեմ աշխարհազորի օգտագործումը և դիտարկել աշխարհազորն այլ նպատակներով օգտագործելու տարբերակները Համաձայն երեք նախագծերի հիմնավորումների «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:» Սովորաբար դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական և հատուկ օպերացիաներում ներգրավված ուժերը կազմված են հատուկ պատրաստություն անցած զինվորականներից և ակնկալել, որ որևէ հատուկ պատրաստություն չանցած աշխարհազորը կարող է արդյունավետ կերպով դիմակայել, չեզոքացնել և ոչնչացնել «հավանական հակառակորդի» այդ հատուկ ուժերը հավանաբար խիստ լավատեսական է: «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքների համաձայն ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների կազմում գործում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք հատուկ պատրաստություն են անցնում ահաբեկչական կառույցների դեմ պայքարի և պետական կարևորագույն օբյեկտների պահպանության համար: Այդ ուժերը կարող են ավելի արդյունավետ լինել հավանական հակառակորդի «դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի» դեմ պայքարում: Աշխարհազորը կարող է արդյունավետ լինել բնակավայրերում կարգ ու կանոնի պահպանության (քանի որ, ենթադրաբար, ոստիկանության ուժերի զգալի մասը ներգրավված է լինելու այլ գործառույթներում) և դրանց պաշտպանության ժամանակ, պայքարի պարտիզանական մեթոդների և այլ գործողություններում, որոնց իրականացման համար զինված ուժերի, ոստիկանության և այլ ծառայությունների մարդկային ռեսուրսները բավարար չեն: | ||
14 | Արտակ Քյուրումյան 07.09.2020 17:48:32 | Առաջարկում եմ վերանայել կից ներկայացվող տեղեկանքի այն պնդումը, որ «օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում» Համաձայն «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 7-ի «Աշխարհազորայինին ամրացվում է զենք, հատկացվում է համազգեստ»: Աշխարհազորայինների համար համազգեստի, զենքի և զինամթերքի ձեռքբերումը պետք է նախատեսվի պետական բյուջեներում: Հավանական հակառակորդի հարձակման դեպքում աշխարհազորայիններին տեղափոխելու համար անհրաժեշտ են լինելու տրանսպորտային միջոցներ, դրանց պահեստամասեր և վառելիք, որոնց ձեռքբերումը ևս պետք է նախատեսել առաջիկա տարիների պետական բյուջեներում: |