Լրամշակման փուլում է
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. |
Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը |
|
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Ø Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից ներկայացված առաջարկությունները։ Ø ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։ Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման: |
2. |
Խնդիրները և նպատակները |
|
Ø Մասնագիտական քննարկումների և փորձագետների դիրքորոշումների ամփոփման արդյունքում վերհանվել են ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի համար կարևոր հետևյալ առանձնահատկությունները․ - «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը։ - «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձևաչափով մրցույթ (մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ) իրականացնելիս կիրառելի չէ։ - ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները։ - Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական արդյունավետ շրջանակ։ Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման և փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ø Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում։ Ø Օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանում և ապահովում։ Ø Նոր ենթակառուցվածքների ստեղծում, գոյություն ունեցողների արդիականացում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում, ինչպես նաև կառավարման համակարգի վերահսկելիություն։ Ø Մրցակցության խթանում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակի և արժեքի վրա հիմնված լավագույն ընտրություն։ Ø Հնարավոր ռիսկերի կանխատեսում (հատկորոշում) և դրանց կառավարմանը միտված գործողությունների ձեռնարկում։ Ø Հնարավոր ռիսկերի բաշխում պետության (հանրային) և մասնավոր հատվածի միջև։ Ø Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ |
-
Քննարկվել է
21.08.2020 - 11.09.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6425
Տպել