Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N -Ն
«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 3-րդ մասը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և 36-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 100.2204) և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01937) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
- Սահմանել, որ՝
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
- «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի`
ա. հիմնական նպատակն է իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը, կազմակերպել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայությունները, նպաստել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի (ընտանիքի) հիմնական պահանջմունքների և սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտումը, ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց հասարակություն ներառումն ապահովելու համար, օժանդակել նրանց սոցիալ-մանկավարժահոգեբանական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը, շուրջօրյա աջակցության ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, ներկայացնել մասնագիտական եզրակացություն երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, մշակել երեխային և ընտանքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ և աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել բազմապրոֆիլ վերապատրաստումներ ճգնաժամային կենտրոնների մասնագետների համար.
բ. գործունեության առարկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխայի և նրա ընտանիքի անդամների հետ սոցիալ-հոգեբանամանկավարժական շուրջօրյա աջակցության աշխատանքների իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխային և նրա ընտանիքին ցերեկային կանխարգելիչ աջակցության ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարումը, կրթական գործընթացներին աջակցելը, առաջին բժշկական օգնության տրամադրումը, խնամքի ապահովումը մինչև երեխային՝ ծնողին վերադարձնելը, կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխայի և նրա ընտանիքի անդամների մանկավարժահոգեբանական առանձնահատկությունների և սոցիալական կարիքների գնահատումը, աջակցության անհատական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխաների, երեխայի ծնողների (կամ խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:
- Թույլատրել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
- սոցիալ-հոգեբանամանկավարժական վճարովի ծառայությունների մատուցում.
- երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակների կազմակերպում.
- քանդակագործություն, ոսկերչություն, գեղանկարչություն, բրուտագործություն, գրաֆիկա, փայտե իրերի արտադրություն և հուշանվերների արտադրություն:
- «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
- «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը:
- «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և արժեքը.
2) «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո, երկամսյա ժամկետում ապահովել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և կնիքի ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին.
3) հաստատել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների քանակը և անվանացանկը։
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքն ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր.
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 8-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
- «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
- Սույն որոշման 8-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնել որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված և անշարժ գույքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու աշխատանքների ավարտից հետո։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ««Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն, 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն և 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն որոշման գործողությունը դադարեցնել ««Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 29.210.01937, գտնվելու վայրը՝ քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 10) լուծարման մասով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
20.08.2020 - 04.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6027
Տպել