Հիշել նախագիծը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ,

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ,

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդված՝

  1. 4-րդ մասից հանել «, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը, և երկրորդ նախադասությունը հանել։
  2. Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 մասով. «4.1 Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաև կանոնադրությունների (այդ թվում՝ պատճենի) վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը և դրոշմակնիքը կարող է փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով և (կամ) արագ արձագանքման ծածկագրով:»:
  3. Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2 մասով. «4.2 Սույն հոդվածի 3.1 մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 3.1 մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
  4. Հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և այդ ծառայությունների իրականացման համար վճարի չափը:  Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայությունների  դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «փաստաթղթի ձևով» բառերը փոխարինել «եղանակով» բառով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «Էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառը,
  2. Հանել «, հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթերի առանձնահատկությունները, » բառերը:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նունականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:»:

  1. 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:»:

  1. 9-րդ մասում հանել երկրորդ նախադասությունը:
  2. 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ սահմանված կարգով նույնականացվելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:»: 

  1. 11-րդ մասից հանել «էլեկտրոնային» բառը:

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի՝

  1. 1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.

«21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).»:

  1. 2. 1-ին մասի 22-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում  ռեդոմիցիլացման դեպքում՝  օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին)» բառերով:
  2. 3. Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ մասով․

«28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով։  Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անունից ու ազգանունից,  կարող են տրամադրվել միայն էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող պետական մարմիններին, իսկ մասնավոր անձանց՝ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան։»։

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ՝ նաև լիազորագիր

  • Քննարկվել է

    20.08.2020 - 04.09.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7742

Տպել