ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագծի ընդունման անհրաժեշտության
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտերի նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) պահանջներով, որտեղ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) :
Մասնավորապես, կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների ձևաթղթերում, որը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ` նշված է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սակայն լիցենզիաներ տվող լիազոր մարմինը այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Համապատասխան մարմիններ ներկայացնող լիցենզիա ստանալու մասին հայտերում նույնպես պետք է լիցենզիա տալու նպատակով լիազոր մարմին նշվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: <<<<Նախադպրոցական կրթության մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքով որպես նախադպրոցական տարիքային խումբ է սահմանվել նաև միջին նախադպրոցական տարիքային խումբը և առաջացել է այն որոշմամբ ամրագրելու անհրաժեշտություն:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագծի ընդունումը անհրաժեշտություն կառաջացնի փոփոխություններ կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի N 109-Ն հրամանում:
-
Քննարկվել է
18.08.2020 - 03.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7062
Տպել