Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
  • 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ի ենթակետում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի մարտի 1-ից» բառերը.
  • որոշման հավելվածում.

ա. 3-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթուղթ բառից հետո լրացնել «կամ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է բանկը բառերով.

բ. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «ներկայանալու միջոցով բառերից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով բառերը.

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (փաստագրելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը): Բանկը ծառայության հետ համաձայնեցնում է այն նվազագույն պայմանները՝ փաստաթղթերը և տվյալները, որոնց առկայության դեպքում ծառայության կհամարի Բանկի պարտավորությունը պատշաճ կատարված։

Սույն կետում նշված՝ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:

դ. N 6 ձևի վերնագրում «ԱՆՁԱՄԲ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻՆԵԼԸ ՀԱՎԱՍՏԱԾ բառերը փոխարինել «ԿԱՏԱՐԱԾ բառով.

ե. N 6 ձևով սահմանված ցանկի 5-րդ կետը «անվանումը բառից հետո լրացնել «կամ նշում շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հունվարի 1-ից» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    17.08.2020 - 02.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6586

Տպել

Առաջարկներ`

Նելլի Մնոյան

18.08.2020

2) Առաջարկում եմ թոշակառուին ընձեռել հնարավորություն, այցելելու արտերկրում ՀՀ դեսպանատուն և այնտեղ ստորագրել կենսաթոշակի վերաբերյալ անհրաժեշտ թղթերը (ինչպես արվում է ընտրություններին ՀՀ քաղաքացու մասնակցության դեպքում):

Նելլի Մնոյան

18.08.2020

Բարև ձեզ Ունեմ 2 առաջարկ անձնական փաստից ելնելով: 1) Առաջարկում եմ երկրից դուրս գտնվող թոշակառուի բանկ այցելելու և տարին մեկ անգամ ողջությունը փաստելու պարագան դյուրացնել և ընձեռել հնարավորություն այժմյան տեսակապի հնարավորության միջոցներով (Viber, WhatsApp և այլն) էլեկտրոնային ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը` անձամբ թոշակառուի և անձնագրի առկայությամբ գտնվելով էկրանի առջև:

Կարեն Աբրահամյան

18.08.2020

Բարև Ձեզ։ Նախագծով առաջարկվում է հետաձգել ընտանեկան ու սոցիալական նպաստի‚ նաև հրատապ օգնության վճարումներն անկանխիկի անցնելու ժամկետները‚ իսկ երբվանի՞ց պետք է անցում կատարվեր դրան' ըստ նախագծի։

Տեսնել ավելին