Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1148 - Կողմ
-
761 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սոնա Հակոբյան 21.08.2020 11:12:45 | Բարև Ձեզ: Խնդրում եմ վերանայեք ԴԱԿ.-ի հաստիքի կարևորությունը: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
2 | Սոնա Հակոբյան 24.08.2020 20:11:17 | Բարև Ձեզ: Խնդրում եմ վերանայեք ՍԴԱԿ 0.5 հաստիքային միավորը 9 դասարանների դեպքում, քանի որ նման փոքրիկ դպրոցներն էլ կարիք ունեն այդպիսի մանագետի (մինչև 9 դասարան ունեցող դպրոցները շատ - շատ են): Այսօր առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների քանակությունը մեծ է անգամ փոքր դպրոցներում, որոնց հետ աշխատանքներ է վարում նաև ՍԴԱԿ-ը:Դպրոցում մի շարք միջոցառումներ կազմակերպում է կազմակերպիչը, ինչով են մեղավոր այն դպրոցների աշակերտները, ովքեր չունեն նման մասնագետ: Աշակերտական խորհրդի աշխատանքներն էլ կմնան անիրագործելի և նրանք կկորցնեն իրենց խոսքը բարձրաձայնող մասնագետին: | Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի | |
3 | Lala Gasparyan 21.08.2020 11:36:39 | Գավառ քաղաքում կա 1 ավագ դպրոց, գյուղքոլեջ, բժշկական քոլեջ, երաժշտական ուսումնարան և 3 միջնակարգ դպրոց: Այս պայմաններում անհնար է ավագ դպրոցում ձևավորել 12 դասարան: Խնդրում եմ իջեցնել դասարանների շեմը: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ դասարանների շեմը իջեցվել է 9-ի | դասարանների շեմը իջեցվել է 9-ի |
4 | Մերի Երմալովյան 21.08.2020 11:45:53 | Առաջարկում եմ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն պաշտոնից ձևավորել 1․փոխտնօրեն ուսումնական գծով և 2․փոխտնօրեն դաստիարակչական գծով պաշտոններ, այսպես կլուծվի շատ դպրոցներում ՄԿԱ գծով փոխտնօրենի խնդիրը, առանց որի գրեթե անհնարին է պատկերացնել դպրոցական կյանքը։ Դասղեկ-դասվարների գումարը հաշվարկել 20%-ով, երբեք այդ աշխատանքը չի վճարվել 10%-ով: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, | Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․ մինչև 15 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, 15 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, |
5 | Ալինա Խաչիկյան 21.08.2020 12:55:16 | Բարև Ձեզ:Հարգելի՛ հեղինակներ, խնդրում եմ ասեք, եթե օպերատորի աշխատավարձը հաշվվում է քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք, սա արդյո՞ք ենթադրում է համապատասխան մասնագիտական կրթություն:Ըստ էության, օպերատորի սշխատավարձը բարձրնում է ,եթե ճիշտ եմ հասկացել, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել օպերատորին ներկայացվող մասնագիտական և աշխատանքային պահանջների իրավական կարգավորմանը վերաբերող փաստաթղթի: Շնորհակալություն: | Շնորհակալություն հարցի համար։ օպերատորին ներկայացվող մասնագիտական և աշխատանքային պահանջների իրավական կարգավորումները չեն կարող տրվել ներկայացվաշ նախագծով | |
6 | Լյովա Բարոյան 21.08.2020 13:20:00 | Դպրոցները տարբերվում են իրարից աշակերտների, դասարանների թվով, շենքի զբաղեցրած մակերեսով, կոմունիկացիաների բարդության աստիճանով, ուստի առաջարկում եմ հիբրիդային ֆինանսավորում՝ հաշվի առնել յուրաքանչյուր դպրոցի առանձնահատկությունները։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկն ունի հստակեցման կարիք | |
7 | Լյովա Բարոյան 21.08.2020 13:20:00 | Դպրոցներում լավ գիտեն, թե իրենց ինչ հաստիքներ են պետք, ուստի առաջարկում եմ պետականորեն նախատեսված հաստիքների որոշակի տոկոսի շրջանակներում դպրոցին թողնել ազատ՝ իր հայեցողությաբ կարողանա ավելացնել գործող հաստիքները կամ մտցնել նոր հաստիքներ(ուսպլանի դպրոցական բաղադրիչի նման)։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկը կքքնարկվի | |
8 | Ամալյա Զոլյան 21.08.2020 13:49:43 | Հարգելի՛ պատասխանատուներ,հարգելով կրթական համակարգը բարեփոխելու Ձեր պատրաստակամությունը,միաժամանակ չեմ կարող չհայտնել իմ մտահոգությունը՝ կապված ձեր կողմից նախանշված փոփոխությունների որոշման նախագծի հետ։Հիմնավորեմ մտահոգությունս. 1) Գավառ քաղաքում բացի ավագ դպրոցից գործում են Գյուղատնտեսական,Բժշկական քոլեջներ,Երաժշտական ուսումնարան,իսկ Գավառի 2 թաղամասերում (Արծվաքար և Հացառատ) նաև միջնակարգ դպրոցներ։ Այս պայմաններում,երբ ավագ դպրոցը միջին մասնագիտական հաստատությունների համեմատ,չունի ոչ մի առավելություն,բացի իր նվիրյալ ուսուցիչներից ու փոքրաթիվ աշխատակազմից,չի կարող ապահովել 10֊11դասարաններից ավել քանակ 2) Դասարանների վերոնշյալ քանակի դեպքում Գավառի ավագ դպրոցը հայտնվում է ձեր կողմից սահմանված "թիրախային" խմբում,որի դեպքում կրճատման եզրին են կանգնում կամ կես դրույքաչափի կատեգորիայում են հայտնվում մի շարք կարևոր հաստիքներ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է՝ դասարանների շեմը իջեցվել է | |
9 | Գարիկ Աբրահամյան 21.08.2020 17:47:51 | Բարև Ձեզ: Նախագծում ուսուցչի դրույքը նախատեսված է 108000 դրամ, այնինչ շատ դպրոցներում այն կազմում է 130000-140000 դրամ: Ինչպես եք կարծում դպրոցները կարողանալու են պահել այդ շեմը և լավ կլիներ մեկ դպրոցի օրինակով/500 աշակերտ/ցույց տայիք այսօրվա ֆինանսական վիճակը և 2021 թ. հունվարից: | Շնորհակալություն։ համաձայն նախագծի՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձից) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, իսկ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը ՈՈՒԱա-ից (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձից) բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։ | |
10 | Գարիկ Աբրահամյան 21.08.2020 17:47:51 | Ինչպես կարելի է աշակերտի թիվը հաշվի չառնել, եթե 30-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում լեզուների ժամերը կիսվում են, այսինքն հավելյալ ֆինանսական ծախս է նաղատեսում: | Շնորհակալություն հարցի համար։ Դասարանները կիսվելու հանգամանքը հաշվի է առնված ուսումնական պլանով, իսկ նախագծով ֆինանսավորումն իրականացվելու է ըստ ուս․ պլանի | |
11 | Գարիկ Աբրահամյան 21.08.2020 17:47:51 | Լավ կլինի նաև առանձին տողով ավելացնել գրավոր աշխատանքների ստուգման համար հավելավճար: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ գրավոր աշխատանքների ստուգումը ուսուցչի պարտականությունն է։ Լրացուցիչ աշխատանքների /օր․ դասղեկություն, մեթոդ․ միավոր և այլն/ համար նախագծով նախատեսվում են լրավճարներ | |
12 | Գարիկ Աբրահամյան 21.08.2020 17:47:51 | Այլ ծախսեր բաժնում նախատեսված ֆինանսական միջոցները բավարար չեն ապահովելու դպրոցի առաջնային ծախսերը` ընթացիկ նորոգում, կաթսայատան սպասարկում և այլն, ինչպես նաև նոր գույք ձեռքբերու համար: Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Այն կքննարկվի | |
13 | Տաթեւիկ Միքայելյան 21.08.2020 19:19:37 | Հարգելիներս, շատ դժվար է պատկերացնել 21-րդ դարի դպրոցը առանց հոգեբանի եւ լոգոպեդի։ Ամերիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի դպրոցներում այս մասնագետները մեծ դեր ունեն: Հայաստանում վերջին տարիներին ուսուցչական կոլեկտիվը, ծնողները եւ աշակերտները կարողացան ընդունել եւ կարեւորել հոգեբանի եւ լոգոպեդի դերն ու նշանակությունը դպրոցում։ Այժմ փորձում եք քանդել այս ամենը՝ անհասկանալի ու չհիմնավորված պատճառներով։ Այս մասնագետների հսկայական պարտականությունները, որոնք իրականացվում է վաղ առավոտից մինչեւ դպրոցական օրվա ավարտը՝ աշխատելով ոչ միայն ԿԱՊԿՈւ, այլեւ հոգեբանական, հուզական, խոսքային, հնչյունային, դիսգրաֆիկ եւ այլ խնդիրներ ունեցող աշակերտների հետ։ Հավատացեք, ՏՄԱԿ-ի մասնագետները սա չեն կարող իրականացնել:Փակելով Հատուկ դպրոցները՝ տրամաբանական կլիներ մասնագետներով ամրացնել աջակցող թիմը եւ ոչ թե հակառակը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է՝ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
14 | խաչիկ խաչումյան 21.08.2020 21:08:56 | 1. Բանաձևի հաշվարկներութմ դասարանների 12,24,36,48 թվերը, հիմնական դպրոցների համար փոխարինել 9,18,27,36-ով: | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ շեմերը սահմանվել են 9, 18, 27, 36, 45, 54 | շեմերը սահմանվել են 9, 18, 27, 36, 45, 54 |
15 | խաչիկ խաչումյան 21.08.2020 21:08:56 | 2. Հիմնակնան դպրոցների 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառել 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 27 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1,32, իսկ փոխտնօրեններինը՝ 1,21։ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1,42 և 1,3 գործակիցներ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը, 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։ | 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը, 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։ |
16 | խաչիկ խաչումյան 21.08.2020 21:08:56 | 3. Բանաձևում նեռառել նաև տարակարգ ունեցող ուսուցիչների հավելավճարները / հաշվակը կատարել` (1-ին տարակարգ ունեցող ուս.թիվ X ամսեկան հավելավճար + 2-րդ տարակարգ ունեցող ուս.թիվ X ամսեկան հավելավճար + 3-րդ տարակարգ ունեցող ուս.թիվ X ամսեկան հավելավճար ) X 12/ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Տարակակարգի համար հավելավճարների բյուջետային տողը այլ է, հնարավոր չէ այն ներառել ներկայացված բանաձևում | |
17 | խաչիկ խաչումյան 21.08.2020 21:08:56 | Բանձևում ներառել նաև հանրակրթակն դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման ծախսերը: / հաշվակը կատարել ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 1–ի N 772-Ա/2 հրամանի/ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ հանրակրթակն դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման ծախսերի բյուջետային տողը այլ է, հնարավոր չէ այն ներառել ներկայացված բանաձևում | |
18 | խաչիկ խաչումյան 21.08.2020 21:08:56 | Փոխտնօրեն մասնագիտացված կրթության աջակցման գծով և Կազմակերպիչ` միջոցառումների, հաստիքներ հատկացնել նաև 18 և ավելի դասարան ունեցող հիմնական դպրոցներին | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
19 | Մարի Թամ 21.08.2020 21:25:29 | ՈւՆա_ն, այսինքն դրույքի նվաղագույն չափը ի՞նչն ի նկատի ունեք։ 136 000֏_ը,թե՞ այս տարվա սկզբին շրջանառվող 108 000֏_ը, որի հետ պետք է համեմատեն 2020թվի տարեսկզբին կիրառված դրույքի համար վճարվող գումարը։ | Շնորհակալություն հարցի համար․ ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը) 2020թ-ի համար հավասար է 108,8 հազ․ դրամի, և 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, | |
20 | Naira Hovsepyan 21.08.2020 22:23:20 | Սովորողն իրավունք ունի պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումից,շահագործումից,մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից,որով խախտվում են սովորողի իրավունքները,կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը ( ՀՀ օրենքը Հանրակրթության մասին ,Գլուխ 5, 20-րդ հոդված, 5-րդ կետ) : Ուստի դիմում եմ Ձեզ` թույլ մի տվեք ոտնահարվի աշակերտների իրավունքները, վտանգի տակ դրվի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հոգեկան առողջությունը։ Դուք յուրաքանչյուր ԿԱՊԿՈՒ աշակերտի ,չափորոշիչներին համաձայն , տրամադրել եք հոգեբանական աջակցություն ստանալու որոշակի ժամանակահատված, ապա տեղեկացնում եմ , որ միայն այդ ժամանակահատվածը նույնիսկ բավարար չէ ԿԱՊԿՈՒ աշակերտի մոտ ապահովել լիարժեք զարգացում , ինտելեկտուալ ընդունակությունների բարձրացում , միջավայրում հարմարվողականության հմտությունների ձևավորում և զարգացում, ինքնասպասարկման հմտությունների լիարժեք տիրապետում , բառապաշարի հարստացում, ճանաչողական հմտությունների ձևավորում և զարգացում , շփման և հաղորդակցման հմտությունների ձևավորում և զարգացում , խաղային հմտությունների զարգացում , ուսումնական գործընթացին ներգրավվածություն ,ուշադրության կենտրոնացման ,տեղայնացման և տեղաբաշխման կարողություն և շատ այլ նպատակների հաղթահարում ։ Համընդհանուր ներառականություն իրականացնելիս հոգեբանական աշխատանքը պետք չէ դիտարկել <<շրջանակի մեջ դրված ժամաքանակով աշխատանք>>։ Այն պահանջում է ուսումնական գործընթացում մշտական ներկայություն և պատրաստակամություն օգնելու ոչ միայն աշակերտին , այլև սատար կանգնելու աշակերտի ծնողին , ով տվյալ պահին կունենա հոգեբանական աջակցության և խորհրդատվության կարիք։ Եթե կարևորում եք բուժքրոջ մշտական ներկայությունը դպրոցում,ով հոգ է տանում սովորողների ֆիզիկական առողջության մասին , ապա անհրաժեշտ եմ համարում կարևորել նաև հոգեբանի մշտական ներկայությունը դպրոցում ,ով զբաղվում է աշակերտների հոգեկան առողջությամբ ։ Երեխան դպրոցում ամեն վայրկյան կարող է ստեղծել կոնֆլիկտային փոխհարաբերություններ իր ընկերոջ կամ համադասարանցիների հետ , և նրա թշնամանքի վրեժը կարող է ընկերոջը հասցնել հոգեբանական տրավմա։ ԵՒ հատկապես ԿԱՊԿՈՒ աշակերտները դպրոցում մշտապես ունեն ոչ միայն ուսուցչի և ուսուցչի օգնականի աջակցության ,այլև հոգեբանական վերահսկված աշխատանքի կարիք ամբողջ օրվա ընթացքում ։ Ուստի առաջարկում եմ պահպանել հոգեբանի հաստիքը հանրակրթական դպրոցում , կարևորել հոգեբանի մշտական ներկայությունը դպրոցում , որպեսզի աշակերտը ընդունի , որ կա մասնագետ, ում կարող է դիմել իր հոգեբանական խնդիրները հաղթահարելու նպատակով, ինչն իր հերթին կնպաստի նրա ուսման մակարդակի բարձրացմանը։ Հարգանքներով ` Նաիրա Հովսեփյան | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
21 | Լուսինե Դավթյան 22.08.2020 00:10:46 | Բարև ձեզ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դպրոց ունենա իր աջակցող թիմը ,քանի որ ՏՄԱԿ ը չի կարող կատարել նույն ֆունկցիան ։ Շնորհակալ եմ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
22 | Անուշ Ղարիբյան 22.08.2020 00:55:33 | Հետաքրքիր է, նախագծի հեղինակներն ինչպե°ս են պատկերացնում դպրոցն առանց ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի։ Պատկերացնում են արդյոք ուսումնական մասով տեղակալի գործառույթներն ու զբաղվածության չափը, երբ առաջարկում են ևս մեկ պարտականություն դնել նրա ուսերին ու գաղափար ունե°ն արդյոք ՄԿԱ գծով տեղակալի կատարած բազմաբնույթ ու բազմաբովանդակ աշխատանքի ծավալից ու կարևորությունից ։ Հնարավո°ր է պատկերացնել արդյոք ուսումն առանց դաստիարակության ու հակառակը։ Չեմ կարծում։ 1.Առաջարկում եմ վերանայել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի հաստիքի կրճատումը։ 2.Խնդրում եմ հիմնավորել նման անհեթեթ որոշումը(եթե, իհարկե, կա որևէ հիմնավորում կամ փաստարկ) | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |
23 | Լուսինե Դավթյան 22.08.2020 02:34:24 | Ուսուցչի օգնականի հաստիքը չի կայանում ճիշտ այնպես ինչպես 12 ամյա կրթություն։Ինչպես ե՞ք պատկերացնում ներառականությունը առանց դպրոցում այն իրականացնող մասնագետների,ցավոք չեք պատկերացնում։Ուսուցչի օգնականի հաստիքի փոխարեն պիտի թողնեիք հատուկ մասնագետների հաստիքները,միևնույն է նրանք օգնում են ուսուցիչներին և դասապրոցեսին և դրան պատրատվելիս։ԵՎ մի կարևոր դիտարկում ևս, եթե ուսուցչի օգնականը պետք է ունենա մանկավարժական կրթություն հետևաբար որևէ մասնագիտություն,ինչ ե՞ք կարծում նա կցանկանա աշխատել ուսուցչի օգնական թե՞ կուզենա աշխատել իր մասնագիտությամբ, առանց որևէ մեկի "ստվերի"տակ մնալու,որտեղ պետք է երևա նրա առաջխաղացումը,վերապատրաստումները նրան կվերաբերվե՞ ն թե ոչ։ՏՄԱԿ_ ները որքան էլ փորձեն աջակցեն միևնույն է չի լինի արդյունք,ինչ դպրոցում անընդհատ իրականացվող աշխատանքի արդյունքն է և վերջապես կարելի էր մեկ ուսուցչի օգնականի փոխարեն թողնել մեկ հատուկ մասնագետ թեկուզ 80% վարձատրությամբ ոչ թե կոտրել աշխատող մասնագետի թևերը և թողնել երեխաներին "միայնակ"ներառվեն ոնց կարող են։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր /կլորացնեցնելով ամբողչից հետո մեկ նիշով/, ընդ որում, ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թիվը 50-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում | Ուսուցչի օգնական ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկով 0,75 հաստիքային միավոր /կլորացնեցնելով ամբողչից հետո մեկ նիշով/, ընդ որում, ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թիվը 50-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 հաստիքային միավոր Հոգեբան, Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում - հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում |
24 | Լիլիթ Բալասանյան 22.08.2020 10:39:51 | Ես առաջարկում եմ լաբորանտի հաստիքը տալ միայն առարկան դասավանդող ուսուցչին,անկախ ժամերի քանակից, քանի որ այլ մասնագետը չի կարող տվյալ առարկայի դասերի փորձերը կատարի, կատարի լաբորատոր փորձերն ու աշխատանքները, դրա համար պետք են մասնագիտական գիտելիքներ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նշվածը տնօրենի իրավասությունն է, և ներկայացված նախագծով այն չի կարող կանոնակարգվել | |
25 | Գևորգ Բարոյան 22.08.2020 12:23:43 | Հարգելի ՀՀ ԿԳՄՍՆ,կարդալով Ձեր առաջարկած նախագիծը,իմ մոտ առաջացան մտահոգություններ՝մի շարք հաստիքների հետ կապված։Ուզում եմ անրադառնալ ՆԶՊ առարկային վերաբերվող փոփոխություններին՝հարցերի ու առաջարկների տեսքով։Ըստ նախագծի ՆԶՊ առարկայի ժամաքանակը պետք է հաշվարկվի 7րդ դասարանից սկսած,արդյոք դա նշանակում է,որ նոր փոփոխվող չափորոշիչներում ՆԶՊ առարկան պետք է դասավանդվի 7րդ դասարանից։ Գաղտնիք չէ,որ այսօր դպրոցում աշխատողների 80ից 90%ը իգական սեռի ներկայացուցիչներ են և միակ հաստիքը,որը գրեթե երաշխավորված պատկանում է արական սեռին,դա զինղեկի հաստիքն է։Այս ամենից հետո,ըստ նախագծի(ամենաշատը մինչև 300 աշակերտ)առաջարկվում է այդ հաստիքը դարձնել 0,5 դրույք,որը կարող է առաջացնել մի շարք հարցեր ու ավելի շատ խնդիրներ կստեղծի հատկապես փոքր ու միջին ծանրաբեռնվածություն ունեցող դպրոցների համար։Զինղեկը պարտավորված չի լինի ամբողջ դասապրոցեսի ընթացքում գտնվել դպրոցում,որը շատ կարևոր է դպրոցի համար,հատկապես եթե հաշվի ենք առնում,որ փոքր դպրոցներին չի հատկացվում տնտեսվարի ու ընդհանրապես ՄԿԱԳ_ի հաստիքները և դպրոցում միակ երաշխավորված արական սեռի ներկայացուցիչը մնում է զինղեկը։Զինղեկի 1 դրույքով հաստիքը և դպրոցում մինչև դասապրոցեսի ավարտը լինելը նաև անհրաժեշտ է երեխաների անվտանգության և դպրոցի ապահովության համար։Այստեղ կարող են առաջանալ մի շարք անսպասելի խնդիրներ(հրդեհներ,փլուզումներ,բնական և տեխնածին աղետներ) և այդ ամբողջ դասապրոցեսի ընթացքում զինղեկը պարտավոր է գտնվել դպրոցում։Ձեր առաջարկածով տվյալ անձը կարող է դասապրոցեսի կեսից իր աշխատաժամանակը համարել ավարտված,ըստ շաբաթվա բաշխված ժամերի,նույնիսկ կարող է բացակայել տվյալ օրը,որը անթույլատրելի է։Բացի դա,վերևում նշված հաստիքների չլինելու (կամ լինելու) դեպքում,որոշակի ուսումնադաստիարակչական աշխատանքներ էլ կատարում է զինղեկը։Լինում են հարցեր,որ աշակերտները(հատկապես տղաները),հեռու լինելով հայր ծնողներից (արտագնա աշխատանք,ծնողի ծանրաբեռնվածություն,ծնողազուրկ կարգավիճակ) իրենց մտահոգություն երը կամ անձնական հարցերը քննարկում են զինղեկի հետ,որը ոչ մի պարագայում չեն քննարկի կին մանկավարժների հետ։ Տնտեսական բլոկի մասով՝շատ դեպքերում տնտեսվարի հաստիքի չլինելու (կամ լինելու) դեպքում (փոքր դպրոցներ) տնօրենի հենարաններն են համարվում զինղեկները,բացի այն,որ կարող են լինել միակ արական սեռի ներկայացուցիչը դպրոցում(տվյալ պահին),այլ լինելով փորձառու ու բանիմաց,շատ հարցերում օգտակար են լինում դպրոցի տնտեսական հարցերի հետ կապված։Իսկ ձեր առաջարկած հաստիքով(0 ից մինչև 300 աշակերտ)դպրոցում չեն լինելու,ոչ միայն տնտեսվարի,այլ նաև էլեկտրիկի,փականագործի,սանտեխնիկի հաստիքները և այստեղ հարց է առաջանում,թե ով է կատարելու այդ տեխնիկական աշխատանքները։ Եթե ուզում եք տարբերություն դնել դասաժամերի շատ ու քիչ պարապելու ու վարձատրության համար,կարող եմ առաջարկել հետևյալ բանաձևը. Օրինակ՝1.0ից մինչև 12 դասարանի դեպքում զինղեկին հատկացնել 1 ամբողջական դրույքով և սահմանել շաբաթական մինչև 4 կամ 5 դասաժամ։ 2.Մնացած դեպքում նույնպես սահմանել 1 ամբողջական դրույք,բայց շաբաթական 5 դասաժամից ավել պարապելու դեպքում լրացուցիչ վարձատրվի տվյալ դասաժամերի համար։ Մասնագիտական աշխատանքների մասով էլ կասեմ,որ բոլոր զինղեկները բացի դասաժամերից կատարում են աշխատանքներ զորամասերի հետ համագործակցության,զինկոմիսարիատների հետ տարվող աշխատանքները և այդ զինղեկների անմիջական ու հետևողական աշխատանքի արդյունքում է,որ մեր պատանիները համալրում են ռազմական հաստատությունները ու դառնում մեր ապագա հրամանատարները։Այսքանից հետո,եթե հանկարծ պատերազմական վիճակ ստեղծվի,ապա առսջինը(պահեստազորից)զինղեկներն են պատրաստ կանգնելու զինվորի կողքին ու ստանձնելու հրամանատարների դերը։Այս նախագծով դուք ուղղակի մեծ հիասթափություն եք առաջացնում զինղեկների մոտ։ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ,ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ԱՐԵՔ ԴԱ։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է․ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում տնտեսվար - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնտեսվար /սննդով և գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ - 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում | նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների /7-րդ դասարան և բարձր/ տարեկան միջին թվի դեպքում տնտեսվար - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնտեսվար /սննդով և գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/ - 0,5 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում |