Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2020 թվականի _______N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի N ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18‑ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու, աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման Հավելվածում (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
- Որոշման 2-րդ կետում «իր տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը փոխարինել «իր համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ՝ ստորաբաժանում)» բառերով, իսկ որոշման մնացած կետերում (ներառյալ Ձև-ում) ‹‹տարածքային բաժին›› բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել ‹‹ստորաբաժանում›› բառերով.
- Որոշման 3-րդ և 4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
- Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝
‹‹3.1. Գործատուները «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են հետևյալ ժամկետներում.
- 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,
- 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեցամսվա ընթացքում,
-
- 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,
- 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,
- մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։»։
- որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
‹‹5. Ծառայությունը, աշխատանքային գրքույկները ներկայացնելու մասին սույն կարգի 3.1-րդ կետում նշված գործատուներին ծանուցում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով գործատուի ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։››:
- Որոշման 6.1-րդ կետում ‹‹էլեկտրոնային հասցեով›› բառերից հետո լրացնել ‹‹կամ փոստային ծառայության միջոցով›› բառերով.
- Որոշման 6.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով՝
‹‹6.2. Սույն կարգի 6.1-րդ կետում նշված դեպքերում՝ դիմումատուն ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը։››.
- Որոշման 7-րդ կետում ‹‹Ժամանակացույցով հաստատված (փոխհամաձայնեցված) ժամկետներում գործատուն իր կողմից վարվող աշխատանքային գրքույկները (տարածքային բաժին ներկայացնելու օրվա դրությամբ իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողների, այդ թվում՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի անցած, աշխատանքային գրքույկները) ներկայացնում է ծառայության տարածքային բաժին՝ կից ներկայացնելով ստորագրված՝ տարածքային բաժին ներկայացված աշխատանքային գրքույկների հանձնման-ընդունման ակտ (այսուհետ՝ ակտ, ձևը կցվում է)՝ երկու օրինակից›› պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
‹‹7. Ստորաբաժանմանը աշխատանքային գրքույկները հանձնվում են ստորագրված հանձնման-ընդունման ակտով (այսուհետ՝ ակտ, ձևը կցվում է)՝ երկու օրինակից:››.
- Որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
‹‹5. ֆիզիկական անձի կողմից աշխատանքային գրքույկը ներկայացնելու դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, աշխատանքային գրքույկի սերիան և համարը:››.
- Որոշման 7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց չթվայնացված աշխատանքային գրքույկները ներկայացնում է սույն կարգի 3.1-րդ կետում նշված գործատուն։››.
- Որոշման 12-րդ կետում ‹‹համապատասխան մատյանում (այսուհետ՝ մատյան)›› բառերը փոխարինել ‹‹շտեմարանում›› բառով.
-
- Որոշման 13-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
- Որոշման 14-րդ կետում ‹‹մատյանում›› բառը փոխարինել ‹‹Շտեմարանում›› բառերով.
- Որոշման 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹15. Ակտը հաշվառելուց հետո Ստորաբաժանումը լրացնում է ստացական՝ երկու օրինակից: Ստացականի մեկ օրինակը կնքվում և կցվում է ակտի մեկ օրինակին, որը տրվում է գործատուի ներկայացուցչին, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձին։ Ստացականի մյուս օրինակը կցվում է ակտի մյուս օրինակին ու մնում է Ստորաբաժանումում:››.
- Որոշման 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹16. Ստացականում ներառվում են՝
1) գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.
2) գործատուի ներկայացուցչի, իսկ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիակական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3) աշխատանքային գրքույկների փաստացի թիվը.
4) աշխատանքային գրքույկները Ստորաբաժանում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը,
5) Ստորաբաժանման անվանումը, աշխատանքային գրքույկներն ընդունող մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը.
6) աշխատանքային գրքույկները գործատուին, իսկ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձին վերադարձնելու օրը (այն օրը, երբվանից սկսած գործատուի ներկայացուցիչը կամ ֆիզիակական անձը կարող են այցելել Ստորաբաժանում և հետ վերցնել աշխատանքային գրքույկները):››.
15) Որոշման 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹17. Աշխատանքային գրքույկները վերադարձվում են դրանք Ստորաբաժանում ներկայացնելուց հետո վեցամսյա ժամկետում:››.
- Որոշման 18-րդ կետի 1-ին պարբերությունից հանել ‹‹գործատուին›› բառը, իսկ 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹2) ակնհայտ անհամապատասխանությունների առկայության դեպքում տեղեկացնում է գործատուին կամ ֆիզիակական անձին՝ վերադարձնելով այն աշխատանքային գրքույկները, որոնց կապակցությամբ առկա են ակնհայտ անհամապատասխանություններ:››.
- Որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետում հանել ‹‹վարձու աշխատողի բառը››, իսկ 2-րդ ենթակետում ‹‹վարձու աշխատող›› բառը փոխարինել ‹‹անձը›› բառով.
- Որոշման 19.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹19.1. Թվայնացման աշխատանքների ավարտից հետո Ստորաբաժանման ղեկավարը թվայնացված աշխատանքային գրքույկում նշագրում է «Թվայնացված է, ---- ------------- 201—թ.», ստորագրում, կնքում և աշխատանքային գրքույկը վերադարձնում է ներկայացրած անձին:››.
- Որոշման 20-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
- Որոշման 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
աշխատանքային գրքույկները սույն կարգով սահմանված կարգով կրկին ներկայացնում է Ստորաբաժանմանը:››.
- Որոշման 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
‹‹22. Ստացականում նշված՝ աշխատանքային գրքույկները վերադարձնելու ժամկետը լրանալուց հետո առաջին իսկ պահանջով աշխատանքային գրքույկները վերադարձվում են աշխատանքային գրքույկները ներկայացրած անձին։››.
- Որոշման 23-րդ կետում ‹‹լիազորություն ունեցող այլ անձը›› բառերից հետո լրացնել ‹‹կամ ֆիզիկական անձը›› բառերով, իսկ ‹‹դիմել գործատուի՝›› բառերից հետո լրացնել ‹‹սույն կարգի 11-րդ կետում նշված ներկայացուցիչը›› բառերով.
- Որոշման 24-րդ կետում բոլոր ‹‹լիազորություն ունեցող այլ անձին›› բառերից հետո լրացնել ‹‹կամ ֆիզիկական անձին›› համապատասխան հոլովաձևերով բառերով:
-
Քննարկվել է
14.08.2020 - 31.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7024
Տպել