Հիշել նախագիծը
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
10 - Կողմ
-
24 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 | 1. Սույն նախագիծը, ըստ էության, երրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և հիմնավոր հակափաստարկներ չներկայացվեցին, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest և https://www.e-draft.am/projects/1964/digest կայքի էջերում առաջարկում ենք կրկին անգամ քննարկման առարկա դարձնել ՀԿ-ի կարծիքները: | Ընդունվել է ի գիտություն | |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 | 2. Հատկանշական է, որ այս անգամ, առավել բարդացնելով վիճակը, առաջարկվում է երեք տեսակի լիցենզիաները միավորել մեկ անվան ներքո: Այսինքն, <<Շինարարության որակի տեխնիկական հսկողություն>>, <<Ինժեներական հետազննում>>, <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզիաների տեսակները պետք է միավորվեն <<Ինժեներական ծառայությունների մատուցում>> տեսակում: Նման մոտեցումը մասնագիտական և տրամաբանական հիմնավորումներից զուրկ լինելու մասին ներկայացրել ենք https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում: Կարելի միայն է ավելացնել, որ Ինժեներական հետազննում իրականացնողին ամրանի կամ բետոնի տվյալները որոշող գործիքները ունենալու պարտադրանքը ո՜չ մասնագիտական և ո՜չ էլ տրամաբանական մոտեցում է: | Ընդունվել է ի գիտություն | |
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 25.08.2020 14:47:19 | 3. Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվում են ոլորտի նորմեր, որոնք կամ ներկայացվում են ՌԴ նորմերի ռուսերեն լեզվով տարբերակով կամ ՌԴ նորմերի հիման վրա որոշակի լրամշակված տարբերակով: Սակայն, հաշվի չառնելով, որ ՌԴ-ում 2009թ–ից ոլորտում լիցենզիաները փոխարինվել են արտոնագրերով, ՔԿ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ում նորից վերադառնանք լիցենզիաների: | Ընդունվել է ի գիտություն |